«Ժամանակ» թերթը գրում է. «Ռիգայում բնակվող գործարար Վալերի Աբաղյանը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հույս ունենալով, որ նրանք կբացահայտեն իրենից խարդախությամբ 60 հազար դոլար հափշտակելու գործը, որը 2010 թվականին ջրվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջամտությամբ:
Աբաղյանը պատմել է, թե ինչպես են հայր եւ որդի Աղաջանյանները իրենից 60 հազար դոլար ստացել համատեղ բիզնես անելու համար, ու այդպես էլ չեն վերադարձրել:
Այն ժամանակ ինքը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին, սակայն քրգործի հարուցումը երկու անգամ էլ մերժվել է, քանի որ Աղաջանյանները մտերիմ հարաբերություններ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ:
Աբաղյանը հույս ունի, որ հիմա այդ գործը կբացահայտվի, քանի որ հովանավորն այլեւս ի զորու չէ պաշտպանել իր մեձավորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում