Wnews.am-ը գրում է.Forbes–ի ռուսական խմբագրությունը օրերս հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 6 գործարար։
Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է վարկանիշի 18–րդ տեղը, նրա ունեցվածքը գնահատվել է 6,8 մլրդ դոլար։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32–րդն է, նրա ունեցվածքը գնահատվում է 3,4 մլրդ դոլար։
Վարկանիշի 48–րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների նախագահ Դանիլ Խաչատուրովն է` 2 մլրդ դոլար։
Ռուսական սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 99–րդ հորիզոնականը, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում