▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

56-ամյա Մադոննան մերկացել է՝ ի նշան բողոքի

56-ամյա երգչուհի Մադոննան իր Instagram-ում տեղադրել է նոր լուսանկար, որում նա մերկ վիճակում է: Այս կերպ երգչուհին իր բողոքն է հայտնել՝ ցանկանալով ուշադրություն դարձնել սոցցանցերում տեղադրված այն մերկ լուսանկարերին, որոնց հրապարակումը կտրականապես արգելվում է: Լուսանկարում երգչուհու մերկ կուրծքը փակված է սև գծով, իսկ ահա երգչուհու հետույքն ամբողջովին բաց է:

«Ով է ասել, որ հետույք ցուցադրելը բավական նորմալ երևույթ է, իսկ բաց կուրծքը՝ ոչ»,- իր միկրոբլոգում գրելէ Մադոննան: 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնի հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի դստեր լուսանկարն իր միկրոբլոգից հեռացվեց այն բանի համար, որ լուսանկարում երևում էին նրա բաց կրծքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее