▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5-ամյա փոքրիկը մահացել է Ձմեռ պապի գրկում

 

5-ամյա մահացու հիվանդ փոքրիկի վերջին երազանքը Ձմեռ պապիկին տեսնելն է եղել: Այս առիթով բուժքույրը խնդրել է հիվանդանոց գալ 60-ամյա Էրիկ Շմիտ-Մատցենին, ով այս օրերին այցելում է երեխաներին Սանտայի կերպարանքով:

Փոքրիկի մայրը որդու համար գնած վերջին խաղալիքը տվել է Սանտային, և վերջինս, հասկանալով իրավիճակի լրջությունը՝ խնդրել է մենակ թողնել իրեն և փոքրիկին: 

«Ես ասացի՝ «Եթե չեք կարողանալու կառավարել ձեզ, արտասվելու եք, խնդրում եմ դուրս եկեք։ Ես չեմ կարողանա անել իմ գործը»։ Նա այնքան թույլ էր, որ հազիվ էր կարողանում բացել նվերի փաթեթավորումը։ Տեսնելով նվերը՝ փոքրիկը ժպտաց ու նորից պառկեց»,- պատմել է 60-ամյա  Շմիտ-Մատցենը։

Էրիկը նաև պատմել է իր և 5-ամյա փոքրիկի երկխոսության մանրամասները.

- Ասում են՝ ես պետք է մահանամ։ Ինչ ասեմ, երբ հասնեմ այնտեղ, ուր պետք է գնամ,- հարցրել է 5-ամյա երեխան։

- Երբ հասնես, ասա, որ դու Սանտայի առաջին էլֆն ես։ Համոզված եմ՝ նրանք քեզ ներս կթողնեն։

- Սանտա կարող ես օգնել ինձ,- հնչել է փոքրիկի վերջին հարցը, ինչին Սանտան նույնիսկ չի հասցրել պատասխանել...  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее