480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից:
Նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր:
Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում:
Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար:
Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ:
4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար:
Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների: