Օրերս համաշխարհային մոդել Նաոմի Քեմբելը, ով հայտնի է նաև իր «սև հովազ» անվամբ, տոնել է իր ծննդյան 45-րդ տարեդարձը, որը տեղի է ունեցել զբոսանավի վրա: Մոդելի ծննդյան երեկոյի գլխավոր հյուրերը եղել են դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և երգչուհի Մերի Ջեյ Բլայջը:
Իր ծննդյան տարեդարձին «սև հովազ»-ը ներկայացել է «Versace» նորաձևության տան շքեղ զգեստով, որն ամբողջովին ընդգծել է նրա անթերի և սեքսուալ կառուցվածքը:
Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ՝ արված մոդելի ծննդյան տարեդարձի ժամանակ: