▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին հոսպիտալացնելու անհրաժեշտություն կա

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են և ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա, չի բացառվում, որ նրան հոսպիտալացնեն, գրել է «Արմլուր»-ը։

Սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:

Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее