▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 պետությունների նախագահներ ապրիլի 24-ին Հայաստանում կլինեն

Ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա են լինելու 4 երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները: Այդ օրերին Հայաստանում են լինելու 60 պաշտոնական պատվիրակություններ պետություններից ու միջազգային կազմակերպություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը.

«Ի դեպ, Կիպրոսի Նախագահը ժամանում է Խորհրդարանի նախագահի հետ։ Իսկ այլ պետությունների պատվիրակությունները գալիս են որպես տվյալ պետության և նախագահի ներկայացուցիչ։ Բազմաթիվ ղեկավարներ ՀՀ Նախագահին ուղղված իրենց նամակում նշել են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության տարելիցն է, և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով։ Մի մասը, օրինակ՝ Կանադայի վարչապետը նշել էր, որ այս օրը ինքն ավանդաբար լինում է հայ համայնքի հետ»:

Անդրադառնալով մյուս երկրների ներկայացուցիչների մասնակցությանը` Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդեն հայտնի է, որ Գերմանիայի Նախագահն ապրիլի 23-ին  մասնակցելու է Բեռլինի մայր տաճարում կայանալիք հոգեհանգիստին, բացի այդ Հայաստանում կլինի Գերմանիան ներկայացնող նախարարական պատվիրակություն ։

«Սուրբ աթոռը ներկայացված է լինելու Կարդինալով, բայց գիտեք նաև, որ Հռոմի Պապը ապրիլի 12-ին Վատիկանում հարգանքի տուրք մատուցեց զոհերին։ Չեխիայի Նախագահը նամակում նշում է, որ կուզեր ներկա լինել, բայց հանդիպում ունի Վատիկանում, բայց իր բանագնացն է Հայաստանում ներկա լինելու»,-ասաց Վիգեն Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее