Միշոն էլ շուտով կլքի ամուրիների շարքը, իսկ դա ունի նաև վատ կողմ. նման դեպքերում արտիստները սկսում են անցնել ընդհատակ ու ստեղծագործելը հայտնվում է երկրորդ պլանում: Գոնե նա փորձում էր ինչ-որ բան անել հայկական ռեպում:
1.Ընտանիքն ավելի կարևոր է
Հուսով եմ` չեք մտածում, որ նա պատրաստվում է ռեպին ավելի շատ ժամանակ հատկացնել, քան` իր գեղեցկուհի կնոջը: Նման դեպքերում ամբողջ ուշադրությունդ կենտրոնանում է ընտանիքիդ վրա, չէ՞ որ դուք նորաստեղծ օղակ եք:
2.ՀՏ Հայկոն խաղից դուրս է
Հայկոն նույնպես վաղուց ամուսնացած է, երեխա ունի, սեփական բիզնես, երևի ժամանակ չի մնում ռեպի համար, ստացվում է, որ նրա վրա հույս դնել պետք չէ:
3. Մեծ Հայքի սերունդը
ժամանակին այս խմբակցությունը նույնպես եղանակ էր փոխում, հետո էս տղերքն էլ կորան, մնացին մի քանի նոր անուններ, որոնք փորձում են ինչ-որ բան անել, բայց էն թափը չունեն:
4.Մյուս ռեպերներն արդեն underground են
Չեմ ժխտում, որ ամեն օր գուցե նոր գործեր են ստեղծվում ու նոր ռեպերներ ի հայտ գալիս, սակայն նրանք ընդհատակում են, նրանց մասին լայն զանգվածները չեն իմանում. մենք-մորոնցով ֆորմատը չի կարող ցանկալի արդյունք ունենալ:
Աղբյուրը` bibar.am