▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3D վիրտուալ տուր` Անիի Մայր տաճարում

Թուրքական 360Ttr.com կայքը Անիի Մայր տաճարում 3D տուր է պատրաստել: Կայքում տեղադրված վիրտուալ տուրի շնորհիվ հնարավոր է պատմական այս կառույցը ներսից ու դրսից մանրամասն ուսումնասիրել: Գրում է ermenihaber.am-ը:

Հնարավոր է նաև խոշորացնել կամ փորքացնել կադրերը: Ներկայումս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Անիի Մայր Տաճարը, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին է, կառուցվել է 989-1001 թթ Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ 

Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին: 

Տուրը դիտելու համար սեղմեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее