▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում. «168 ժամ»

«ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով։

Ինչպես երեւում է համախմբված շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից՝ ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժեքի տատանումից։ Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից։ Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից։

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 18.2 միլիարդ դրամ՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 5.57 միլիարդ դրամի դիմաց։ Կբ սեփական կապիտալը նախորդ տարվա վերջին կազմել է 30.9 միլիարդ դրամ»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее