▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 միլիոնը չկա.«Ժողովուրդ»

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ  2013թ. աշնանը Տավուշի մարզի 47 համայնքներին տրամադրվել է 350 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Այն տրվել է  մինչեւ 2014թ. հոկտեմբերի 10-ը սերմացուի գումարը՝ 56 միլիոն դրամը, հավաքագրելու պայմանով: Չնայած մարզպետարանի աշխատակիցների կողմից գրավոր եւ բանավոր հիշեցումներին, այնուամենայնիվ, գյուղացիներից հնարավոր է եղել հավաքագրել ընդամենը 26  միլիոն դրամ: Շուրջ 30 միլիոնը չկա:

Տավուշի մարզպետարանի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը իրենց գործում թերացած գյուղապետերին տվել է 10-օրյա ժամկետ: Բայց դժվար թե 10 օրում հնարավոր լինի Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներից, այն էլ Ամանորի շեմին, հավաքել 30 մլն դրամ: Այնպես որ, թերեւս այդ գումարը կամ առնվազն դրա մեծ մասը «կգրվի սառույցին»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее