▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը միացավ ՀՀ հավաքականին

armsport.am-ը գրում է. 30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանեց Հայաստան եւ ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը,- գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դանստոնը 2014 եւ 2015թթ. ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան: 206 սմ հասակ ունեցող խաղացողը վաղվանից կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին:

«Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երեւանում է եւ մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող եւ օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее