▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 սուտ, որոնք հայ տղաներն ասում են՝ համացանցով աղջիկ խոսեցնելիս

Բոլորն էլ ինչ որ բաներ չափազանցացնում կամ ընդհակառակը՝ թաքցնում են, երբ բանը հասնում է համացանցային շփումներին։ Օրինակ Միչիգանի Համալսարանի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հատկապես ծանոթութունների համար նախատեսված կայքերում մարդկանց 90 տոկոսը անպայմանորեն ստում է։ Իսկ ի՞նչ են սովորաբար բստրում տղամարդիկ, այն էլ հայաստանում, այն էլ սոցցանցերում աղջիկ կպցնելիս…


1. Գիտե՞ս ի՜նչքան փող եմ շինԸմ

ImageՀետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մեծամասնությունը 20-25 տոկոսով «ավելացնում է» իրենց իրական եկամուտի չափը, երբ օնլայն ծանոթության շրջանակներում այդ թեման է արծարծում։ Այլ հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ այն տղամարդը, ով իր էջում նշում է որ ունի ասենք 10000 դոլար ամսեկան եկամուտ 151 տոկոսով ավելի շատ շանսեր ունի, որ իրենք կգրեն, քան տղամարդը, ով նշում է «Փողը չէ կարևորն այս կյանքում»։

Ընդհանրապես, կանոն դարձրեք, որ եթե ինչ-ինչ հարցերը քննարկելիս տղամարդը սկսել է պատմել ձեզ իր աստղաբաշխական եկամուտների մասին, վերաբերվեք այդ խոսակցություններին, այնպես, ինչպես վերաբերվում եք Մասկվա տեղերը մի քանի հատ հսկայական գործարան ունեցած տաքսիստների լեգենդներին։ Վատագույն դեպքում գոնե չեք հիասթափվի, իսկ լավագույն դեպքում միայն հաճելի անակնկալ կլինի։Ճ

Image2. Բոյս 1.90 ա

Ինչպես կանայք են հաճախ խաբում իրենց քաշի մասին, այնպես էլ տղամարդիկ են ստում՝ իրենց բոյի մասին, այնպես որ, եթե ինչ որ մեկը Ձեզ համոզիչ տոնով ասում է, որ ինքը 1.90 բոյ ունի, ապա լավագույն դեպքում դրանից մի 10 սանտիմետր ավելի ցածրահասակ է։ Առհասարակ, հետազոտությունները, ցույց են տվել, որ տղամարդկանց 52.6 տոկոսը ստում է իրենց բոյի մասին։ Այսինքն, ամեն երկրորդ տղամարդը կփորձի ստել ձեզ այս հարցում, եթե դուք նրան իրականում չեք տեսել։

Հիշե´ք, սիրելի աղջիկներ, մեր՝ հայ տղերքիս մոտ բոյի սանտիմետրերի պակասը կոմպենսացվում է սեկվոյայի բարձրություն ունեցող ինքնագնահատականով ու անգամ 150 սմ բոյ ունեցող (ցատկելիս) տղան իրան առնվազն օպտիմալ-չինար բոյի տեր է պատկերացնում։

Image3. ՍպԱՌՑմեն տղա ենք, կյանքս

Երբ դուք սա լսում եք հայ տղուց, ով փորձում է համեստորեն, կամ գուցե ոչ այնքան համեստորեն նկարագրի, թե ինչ ապպոլոնյան կառուցվածք ունի ինքը, մի պահ հիշեք, որ ի հեճուկս հայ տղամարդկանց,  նարդին ու բլոտը, եթե անգամ դասվում են սպորտերի շարքին, ապա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ մկանային մասսայի վրա։ Համենայն դեպս ոչ մի լավ ազդեցություն։ Առհասարակ, այն տղամարդիկ, ովքեր պարծենում են իրենց պռեսսով, որպես կանոն հավատում են, որ կլոր փորիկը ամենաուժեղ մուսկուլն ա, դրա համար էլ միշտ փորձում են մեծացնեն այն.. թե չէ ի՞նչ մի 6 հատիկ պստիկ մկանային կուբիկներ…

Հա, վերջում էլ ևս մեկ անգամ հորդորում եմ բոլորին, հնարավորինս խոսափեք վիրտուալ հարաբերություններից, կամ հարաբերությունների վիրտուալլացումից։ Չեմ ասում ծանոթություններից։ Ծանոթացա՞ք, մի երկու օր բլբլացի՞ք, հետաքրքրություն կա՞ դեռ, ապա մի վարանեք ու տեղափոխեք Ձեր շփումն իրական կյանք։

 

Աղբյուր`  antiliberast.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее