▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 տարին լրանալուն պես կնշանակվի Մալաթիա -Սեբաստիայի ղեկավա՞ր. «Ժամանակ»

Սեպտեմբերի 28-ին լրանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու՝ Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Ալեքսանյանի 25 տարին, եւ նա հնարավորություն կունենա դառնալու վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նշենք, որ նա նաեւ «Բելաջիոյի» սեփականատեր ԲՀԿ-ական Գրիգոր Մարգարյանի փեսան է։ Մամուլի տեղեկություններով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակելու է նրան վարչական շրջանի ղեկավար 25 տարին լրանալուն պես։ «Ժամանակի» հարցին՝ ուզո՞ւմ է, որ իր եղբոր որդին թաղապետ դառնա, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Բայց ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։

Հիշեցնենք, որ Մալաթիայից ընտրված  մյուս պատգամավորը Ս. Ալեքսանյանի քրոջ փեսան է՝ Կորյուն Նահապետյանը»,- գրում է «Ժամանակը»

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее