▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2.5 տարեկան Էմանուելն առողջական լուրջ խնդիրներ ունի. ֆինանսական աջակցության կարիք կա

2.5 տարեկան Էմանուելը մեր օգնության կարիքն ունի: Էմանուելը 8 ամսականից տարբեր ցնցումներ ունի: Ընտանիքը երկու տարի շարունակ բախել է հիվանդանոցների դռները, երեխան հաճախ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքներում, սակայն ստացիոնար բուժում չի ստացել, քանի որ բժիշկները չէին կարողանում հասկանալ հիմնական խնդիրը: Եվ միայն վերջերս «յամեռ» կոչվող սարքավորմամբ զննումից հետո պարզվեց, երեխայի ուղեղի վրա կիստաներ կան, որն էլ իր հերթին առաջացրել է ուղեղի թաղանթի բարակեցում: Ընդհանուր եզրահանգումն այն էր, որ երեխայի ուղեղը չի սնուցվում, ինչն էլ արգելք է հանդիսանում նյարդային համակարգի և խոսքի զարգացմանը, ոտքերի շարժունակությանը: Հայաստանում երեխայի բուժումն անհնար է, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս երեխային անհապաղ տեղափոխել Գերմանիա: Անհրաժեշտ է 6500 եվրո, սակայն ընտանիքն ունի ընդամենը 1000 եվրո, և մնացած գումարի ակնկալիքով երեխայի մայրը՝ Մարիամը խնդրանքով դիմում է հասարակության օգնությանը: Ամեն օր նոր բարդություններ կարող են ի հայտ գալ, ուստի խիստ անհրաժեշտ է օր առաջ երեխային տեղափոխել Գերմանիա: Յուրաքանչյուրի օգնությանը կարող է անչափ կարևոր ու վճռորոշ լինել:

Էմանուելին օգնելու ցանկացողները կարող են փոխանցումներ անել երեխայի մոր՝ Մարիամ Ղազարյանի հետևյալ հաշվեհամարներին.
Զարգացման հայկական բանկ
AMD 1810007518080100
Converse Bank
USD 1930052515850101
EUR 1930052515850104
RUB 1930052515850158
(SWIFT : COVBAM22)
ArCa Մարիամ Ղազարյան 9051270200619748
Երեխայի մոր՝ Մարիամի հեռախոսահամարն է 077 005975:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее