▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա հայուհին բժշկի մեղքով մահացել է քթի վիրահատությունից

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուսական Life.ru կայքը զրուցել է 2016թ. դեկտեմբերին բժիշկների պատճառով քթի վիրահատությունից մահացած 24-ամյա հայ աղջկա՝ Մանե Մարտիրոսյանի մայրիկի հետ, ով պատմել է դստեր՝ պլաստիկ վիրահատություն անելու որոշման և մահվան պատճառների մասին:

«Վիրահատության օրը ես սպասում էի աղջկաս հիվանդասենյակում: Ինձ ասել էին, որ վիրահատությունը կտևի երկու ժամ: Սակայն, երբ բժիշկների նշածից արդեն բավականաչափ ժամանակ էր անցել, սկսեցի անհանգստանալ, սակայն հետո ներս մտավ բժիշկը և հարցեց՝ արդյո՞ք Մանեն մինչ այս ալերգիա ունեցել է, թե ոչ: Անկեղծ ասած՝ զարմացա, թե ինչու այդ հարցն ինձ չեն տվել վիրահատությունից առաջ: Ըստ բժշկի՝ վիրահատության ընթացքում Մանեի մոտ ճնշման անկում է նկատվել, ինչից հետո թույլ սրտխփոց է սկսվել: Ժամեր անց, սակայն, ինձ հայտնեցին, որ աղջիկս մահացել է»,- պատմել է 24-ամյա աղջկա մայրը՝ Սուսաննա Մալխասյանը:

Այս պահին ընթանում է տվյալ գործի քննությունը, և համապատասխան մարմինները փորձում են պարզել, թե վիրահատություն կատարող բժշկի մեղքը որն է:

Տեղեկացնենք, որ Մանե Մարտիրոսյանի վիրահատությունն անցկացվել է Բելգորոդում՝ դեկտեմբերի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее