2 ամսական Ալեքս Սևոյանը շտապ բուժման կարիք ունի: Երեխան ծնվել է 2017թ-ի դեկտեմբերի 18-ին: Դեկտեմբերի 24-ին հիպովոլեմիկ համախտանիշով տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
2018թ-ի հունվարի 1-ին երեխան վիրահատվել է աղիների անանցանելիության կապակցությամբ: Վիրահատության ժամանակ աղիճ աղին հեռացվել է 2.3 սմ թրեյցի կապանից, իսկ զստաղին հեռացվել է ամբողջովին՝ ընդհուպ Բաուգինյան փական:
Երեխայի կյանքը հնարավոր է փրկել միայն բարակ աղիների փոխպատվաստման արդյունքում, ինչը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Երեխային ԱՄՆ տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար ընտանիքը հայթայթել է անհրաժաշտ գումարի որոշ մասը: Ալեքսի ծնողները դիմում են մարդկանց՝ գումարի մնացած մասը հավաքելու համար:
Փոքրիկի տեղափոխման և նախնական բուժման համար անհրաժեշտ է 250.000 դոլար:
Տվյալներ.
Հեռ. 093136661- Նարինե Սևոյան (երեխայի մայրը)
077136637-Նորայր Սևոյան (երեխայի hայրը)
Հաշվեհամար- INECOBANK Norayr Sevoyan USD (AMD)-2051254328931020