▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա դադարից հետո System of a down-ը նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախին

 

System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա դադարից հետո նոր երգեր է թողարկել՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմին: 

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:

/filemanager/uploads/2019/10/week-4/system_of_a_down.jpg.jpg

«Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее