▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-ամյա հայուհին հիացրել է Ֆրանսիական «Voice»-ի մարզիչներին՝ ստիպելով հոտնկայս ծափահարել իրեն

 


Համացանցում է հայտնվել 13-ամյա հայ աղջկա՝ Մոնիկայի մասնակցությամբ տեսանյութ, որում նրա ելույթն է՝ Ֆրանսիական «Voice» երաժշտական նախագծի մանկական տարբերակի «կույր լսումներ» փուլի ժամանակ:

Հայուհին, ով կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I have nothing» ստեղծագործությունը, պարզապես հիացրել է մարզիչների անդամներին՝ ստիպելով նրանց սեղմել կարմիր կոճակը և շրջվել դեպի իրեն:

Նախագծի մարզիչների հետ զրույցում, որոնցից մեկը, ի դեպ, հայազգի երգիչ Պատրիկ Ֆիորին է, Մոնիկան պատմել է, որ բեմում երգում է 3 տարեկանից ու կարող է երգել 5 լեզվով՝ այդ թվում նաև հայերեն: Վերջինս ավելացրել է, որ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի երկրպագուհին է ու որ անչափ հպարտ է իր հայկական արմատներով:

Հավելենք, որ վերջում Մոնիկայի ընտրությունը կանգնել է Պատրիկ Ֆիորիի վրա՝ ընտրելով նրան որպես մարզիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее