12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել նաեւ երգչուհի Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը, որին ծնողներն անվանել են Ալեք:
-Անասելի երջանկություն եմ զգում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել: Երեխան սպիտակամորթ, կապուտաչյա ու սեւահեր է: Ամեն ինչ լավ է անցել, հիմա էլ լավ եմ զգում: Հիվանդանոցում կմնամ մինչեւ կիրակի,- ասել է Մայա Մարգարյանը`bravo.am-ի հետ զրույցում: