▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 հատ շաուրմա 3 րոպեում. հայ խոհարարը ռեկորդ է սահմանել Ռուսաստանում

 

Անապայի ռեստորաններից մեկում աշխատող հայ խոհարար Արտյոմ Գինոսյանն ընդամենը 3 րոպեում մեծ քանակությամբ շաուրմա պատրաստելու ռեկորդ է սահմանել: Խոհարարի աշխատանքը ներկայացվել է ռուսական «Առաջին ալիքի» «Ես կարող եմ» տաղանդների շոուի ժամանակ:

Հատկանշականն այն  է, որ Գինոսյանը 3 րոպեում պատրաստել է ոչ թե 10 հատ շաուրմա, ինչպես նախատեսված էր առաջադրանքով, այլ 11 հատ՝ սահմանելով նոր ռեկորդ Ռուսաստանում:

Նա նաև ցնցել է հանդիսատեսին թռչող դանակների շոուով: Գինոսյանն աշխատում է արագ սննդի ռեստորանում և սիրում է իմպրովիզներ անել խոհանոցում, նրա ամբողջ ընտանիքը զբաղվում է ռեստորանային բիզնեսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее