▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11-ամյա Արթուր Մալոյանի հաղթահարում է ծանր հիվանդությունը, նրան օգնություն է անհրաժեշտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11-ամյա  Արթուր Մալոյանի մոտ հինգ տարեկանում հայտնաբերվել է յունինգի սարկոմա: Նրա մոտ կատարվել է քիմիաթերապիա և ճառագայթահարում, սակայն այդ ամենը  օգուտ չի տվել և փոքրիկի աջ ոտքը անդամահատել են:

Օջախներ են հայտնաբերվել նաև թոքերում, շարունակել է ստանալ ութ քիմիաթերապիա, որին գումարային աջակցություն են ցուցաբերել  «Նվիրիր կյանք» հիմնադրամը և Բուժական համայնքը:

Կարծես ամեն ինչ ավարտված է եղել, երեխան ապրել է բնականոն կյանքով, ու նորից  սարսափելի հիվանդությունը հիմա էլ գլխում է սկսել գործել: Կատարվել է վիրահատություն,  և պետք է ստանա հերթական քիմիաթերապիան ու ճառագայթահարումը:

Հայաստանում կետային ճառագայթահարում չի արվում, և մասնագետները խորհուրդ են տվել անհապաղ տղային տեղափոխել Եվրոպա:  Գերմանիայի Դաշնությունից ստացել են հրավեր, և սկզբնական հետազոտության և բուժումն սկսելու համար նրանց անհրաժեշտ է 12 000 Եվրո գումար:

Ընտանիքն այլևս հնարավորություն չունի որևէ տեսակի բուժում իրականացնելու: Վեց տարիների ընթացքում բոլոր հնարավոր և անհնարին միջոցները սպառվել են: Այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Արթուր Մալոյանին, նրա հոր՝ Էդգար Մալոյանի անունով Արդշինբանկում բացվել են հաշվեհամարներ՝

2473701247000050 ՀՀ դրամ;   

2473701247000080 ԱՄՆ դոլար;

2473701247000060 Եվրո;

2473701247000070 ՌԴ ռուբլի;

SWIFT:ASHBAM22:

Էդգար Մալոյանի հեռախոսահամարն է՝ +37498 990 453:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее