▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«100 տարի անց հայկական տուրիստական ընկերությունները դեպի Արցախ ուղևորություններ կկազմակերպեն»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շուրջ 110 տարի առաջ Կարսի բնակչության 83%-ը հայեր էին: Այժմ Կարսում հայեր չկան: Փոխարենը` Հայաստանում առկա են «Կարս» անվանմամբ բազմաթիվ օբյեկտներ, հիմնարկներ, ուտեստներ ...
Համենայնդեպս, մինչև 2020թ. սեպտեմբերը, հայկական տուրիստական ընկերությունները դեպի Արևմտյան Հայաստան ուղևորություններ էին կազմակերպում և, ըստ այդմ, բազմաթիվ հայաստանցիներ հնարավորություն ունեցան տեսնել երբեմնի հայկական Կարսը: Նույնը` Վանի, Մուշի, Ադանայի, Էրզրումի պարագայում:
Դեռ 1.5 ամիս առաջ Արցախի բնակչության շուրջ 100%-ը հայեր էին: Այժմ Արցախում հայեր չկան: Փոխարենը` Հայաստանում արդեն առկա են «Արցախ» անվանմամբ բազմաթիվ օբյեկտներ, հիմնարկներ, Երևանի փողոցներում վաճառվում է ժենգյալով հացը, որոշ պատշգամբներից ծածանվում է ԼՂՀ պետական դրոշը: Գրեթե վստահ եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, 100 տարի անց հայկական տուրիստական ընկերությունները դեպի Արցախ ուղևորություններ կկազմակերպեն և, ըստ այդմ, բազմաթիվ հայաստանցիներ (եթե այդպիսիք լինեն) հնարավորություն կունենան տեսնել երբեմնի հայկական Արցախը:
Կարսի հայաթափվելուց հետո մենք պետություն չենք ունեցել: Արցախի հայաթափվելու ընթացքում և դրանից հետո աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Դրանից ոչինչ չի փոխվում` արդյունքը նույնն է: Այդ դեպքում, ո՞րն է այսօրինակ պետություն ունենալու իմաստը: Ավելի լավ չէ՞ տուրիստական ընկերություն բացենք և հանգիստ ապրենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее