«Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ենթադրում են ֆինանսավորում: Մեր տեղեկություններով՝ դրանցից մեկի՝ այսօր ժամը 20.15-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի յուրօրինակ համերգի ֆինանսավորումը դրված է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի» վրա:
Մեզ հասած լուրերով, սակայն, Ծառուկյանն այնքան էլ ոգեւորված չի եղել այդ փաստով: Նրա վրա պարզապես «դրվել է» այդ պարտականությունը, որից նա հրաժարվել չի կարողացել»:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում