10 անսովոր մեթոդ ավելորդ կալորիաներից ազատվելու համար՝ առանց որևէ ջանքերի
Մոտենում է ամառը, և շատերս մտահոգված ենք՝ ինչպես կորցնել ավելորդ կիլոգրամները: Քաշի նվազեցումը բոլորի մոտ ասոցացվում է ծանր պարապմունքների, խիստ սննդակարգի և այլ երևույթների հետ, որոնք հեռու են հաճույք պատճառելուց: Սակայն պարզվում է, որ ավելորդ քաշի դեմ կարելի է պայքարել նաև հաճելի եղանակներով, օրինակ՝ տանը հեռուստացույցի առջև նստած: Ընդամենը պետք է ճիշտ ֆիլմ ընտրել:
Asekose.am-ը Ձեզ համար հավաքել է նիհարելու 10 անսպասելի մեթոդ, որոնք Ձեզ հաճելիորեն կզարմացնեն և կպատրաստեն ամառային արձակուրդներին:
Շոփինգ
Շոփինգը շատ ավելի շատ կալորիաներ է այրում, քան կարող եք պատկերացնել: Առաջին հերթին, նման զբոսանքը մեկ կամ երկու ժամվա հարց չէ, երկրորդը՝ գնումներով պայուսակները սովորական զբոսանքը վերածում են քաշային պարապմունքի: 3 ժամ շոփինգով զբաղվելը հավասարազոր է մեկ ժամ հեծանվավազքի՝ մոտ 500 կկալ:
Քուն
Երբ առավոտյան ինքներդ Ձեզ ասում եք՝ «ևս հինգ րոպե», օրգանիզմին լրացուցիչ ժամանակ եք տալիս, որպեսզի ավելի շատ կալորիաներ այրի: Համաձայն կատարված հետազոտության, եթե որոշեք առանց հագուստի քնել, մեկ ամսվա ընթացքում օրգանիզմում լավ՝ գորշ ճարպերի քանակը կշատանա, որն էլ կլավացնի Ձեր նյութափոխանակությունը և կնպաստի ավելորդ քաշի կորստին:
Տան մաքրություն
Ցանկացած տնային գործ կարելի է դարձնել ավելի հաճելի՝ հիշելով, որ ձեռքի աշխատանքը պահում է մարմինը տոնուսի մեջ: Սովորական մաքրության կես ժամը կօգնի Ձեզ կորցնել 85 կկալ, որը հավասար է որովայնի շրջանի վարժությունների 15 րոպեին: Իսկ կապիտալ մաքրության դեպքում կկորցնեք կրկնակի շատ կալորիաներ:
Երգ
Երգելը լարում է տարբեր մկանային խմբեր և բավականին լավ պարապմունք է: 100 կիլոկալորիայից ազատվելու համար հարկավոր է մեկ ժամ երգել, կամ 15 րոպե անընդմեջ գետնից ձգումներ անել: Կարծում ենք՝ առաջին տարբերակն ավելի հաճելի է: Լավ առիթ է հանգստյան օրերին կարաոկե այցելելու, կամ գոնե լոգանք ընդունելիս հարևաններին Ձեր ձայնով ուրախացնելու:
Արյան դոնորություն
Կալիֆորնիայի համալսարանում արված հետազոտության համաձայն՝ կես լիտր արյուն հանձնելը այրում է 650 կկալ: Այդքան էներգիա Դուք կկորցնեք, եթե մեկ ժամ արագ տեմպով լողով զբաղվեք: Սակայն հիշեք, որ առաջին հերթին արյուն պետք է հանձնել դրանում կարիք ունեցող մարդկանց օգնելու նպատակով, իսկ քաշի կորուստը պարզապես հաճելի բոնուս է:
Համբույրներ
Մեկ ժամ համբուրվելը կօգնի Ձեզ կորցնել 60 կկալ, ինչպես և 10 րոպե արագ վազքը: Սակայն, եթե համբույրներին մի փոքր կիրք ավելացնեք, այրված կալորիաների թիվը կհասնի 90 կկալի: Ճիշտ է, միայն համբույներով շատ քաշ չեք կորցնի, բայց սա ևս լավ հավելում է այլ մեթոդներին:
Սարսափ ֆիլմեր
Վեսթմինսթերյան համալսարանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ սարսափ ֆիլմեր դիտելու ժամանակ օրգանիզմն արտադրում է ադրենալին, որն իջեցնում է ախորժակն ու արագացնում նյութափոխանակությունը՝ դրանքով իսկ նպաստելով Ձեր կազմվածքը գեղեցկացնելուն:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենաշատ նիհարեցնող ֆիլմերն են՝
Փայլատակում ` 184 կկալ
Ծնոտներ ` 161 կկալ
Դևեր հանողը `158 կկալ
Օտարը ` 152 կկալ
Սղոց: Գոյատևման խաղ `133 կկալ
Ծփիների փողոցի մղձավանջը`118 կկալ
Պարանորմալ երևույթներ` 111 կկալ
Գինի
Այլբերտայի համալսարանի գիտնականները պնդում են, որ մեկ գավաթ անապակ կարմիր գինին կարող է փոխարինել մեկ ժամ պարապմունքին: Բանն այն է, որ խմիչքի մեջ պարունակվող նյութերն արագացնում են սրտի աշխատանքը և մկանների արտադրողականությունը, իսկ ռեսվերատրոլն օգնում է փոխարկել սպիտակ ճարպերը՝ գորշի: Սակայն, պետք չէ մոռանալ, որ խոսքն ընդամենը մեկ գավաթի մասին է, և պետք չէ շատ տարվել գինով:
Տղամարդկանց ընկերակցություն
Պարզվում է, որ տղամարդկանց ներկայությամբ կանայք ավելի քիչ են ուտում`նախընտրելով ավելի առողջ սնունդ և ավելի փոքր չափաբաժիններ: Սա բացատրվում է նրանով, որ գեղեցիկ սեռը ձգտում է համապատասխանել ստանդարտներին՝ ավելի քիչ կալորիաներ, ավելի սլացիկ կազմվածք, ավելի շատ գրավչություն: Այնպես որ, սիրելի կանայք, ավելի հաճախ գնացեք ժամադրությունների:
Ծիծաղ
10-15 րոպե ծիծաղը կօգնի Ձեզ այրել 10-40 կկալ` համաձայն Վանդերբիլտի համալսարանի հետազոտության: Ամեն ինչ կախված է զգացմուքների ուժգնությունից՝ թաքնված ծիծաղն անշուշտ ավելի քիչ կալորիա կայրի, քան լիաթոք ծիծաղը: Նույն 40 կկալը հնարավոր է այրել 10 րոպե կքանստելով:
Վերոնշյալ բոլոր մեթոդները կօգնեն Ձեզ այրել հավելյալ կալորիաներ հաճելի զբաղմունքի շուրջ, սակայն չեն կարող լիովին փոխարինել անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Ոչ երգելը, ոչ սարսափ ֆիլմերի դիտումը չի կարող ավելացնել Ձեր մկանային զանգվածը և գեղեցիկ կորություններ տալ Ձեր մարմնին: Այնպես որ, օգտագործեք այս մեթոդները որպես լրացում կամ կարճաժամկետ փոխարինում սպորտին:
Կազմեց Հովհաննես Եսայանը