▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 միլիարդի բետոնի մեջ արձանագրվել է 46 միլիոնի անորակ աշխատանք

 

Ազգային ժողովում մեկնարկել է  արտահերթ նստաշրջանը: 

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հարցեր ուղղեցին մի շարք պատգամավորներ:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը անդրադառնալով շինարարության ոլորտին`հարցրեց.

«Ճանապարհները տարեցտարի վերանորոգվում են և փչանում: Արդյոք պատժվո՞ւմ են համապատասխան ընկերությունները: Եղել են դեպքեր, որ Վերահսկիչ պալատը թերություններ է հայտնաբերել, համապատասխան կազմակերպոթւյունները` ոչ»:

Արմեն Գևորգյանը, պատասխանելով հարցին` մանրամասնեց.

«Երբ որ շինարարական ընկերության հետ պայմանագիր է կնքվում, նշվում է նաև հետաշխատանքային ժամկետը: Հիմա բետոն են արել և 1 միլիարդի բետոնի մեջ արձանագրվել է 46 միլիոնի անորակ աշխատանք: Տեխնիկապես դա թույլատրելի և հասկանալի է»,-ասաց փոխվարչապետը` հավելելով, որ ճանապարհատրանսպորտային ոլորտում որակի հետ խնդիրներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее