▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով

Թարմացված․ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի գրառումը. «Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»:

300.000 դոլարով վաճառվեց 00ՕՕ000 պետհամարանիշը։

Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջից։

Ըստ տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։

Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее