▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ իրավիճակ Գորիսի համալսարանում

 

Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետների 
դեկանների ընտրության  մասին  կամ  նամակ-արձագանք 
այդ  առնչությամբ  ԶԼՄ-ներում  ներկայացված  որոշ 
ասեկոսեների  /«Առավոտ» թերթի խմբագրությանը/
2017թ. դեկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել երկու ֆակուլտետների՝ Հումանիտար և հասարակագիտական /ՀՀՄ/ և Բնագիտական մասնագիտությունների /ԲՄ/ ֆակուլտետների դեկանների ընտրություն: Երկու ֆակուլտետներում էլ դեկանի պաշտոնում առաջադրվել էին երկուական թեկնածուներ՝ մինչ այդ տևական ժամանակ որպես դեկանի պաշտոնակատարներ աշխատող Թ. Մարությանը /ՀՀՄ/ և Ա. Դինունցը /ԲՄ/: ՀՀՄ ֆակուլտետում առաջադրվել էր նաև դասախոս Մ. Քումունցը, իսկ ԲՄ ֆակուլտետում՝ Լ. Աթաբեկյանը:
Թե՛ ժամանակավոր պաշտոնակատարներ-թեկնածուները, թե՛ նոր թեկնածուները իրենց անձնական և գործնական որակներով համապատասխանում են առաջադրվող պահանջներին: Ընտրության արդյունքներով երկու ֆակուլտետներում էլ ընտրվել են նոր մարդիկ՝ համապատասխանաբար Մ. Քումունցը (ի դեպ, Մ. Քումունցը նախկինում մեկ տարի երկու ամիս աշխատել է դեկան) և Լ. Աթաբեկյանը: Մամուլում (տե՛ս Ս. Ալեքսանյան «Ի՞նչ է կատարվում Գորիսի պետական համալսարանում» հոդվածը. «Սյունյաց երկիր» 12.01.2018) Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրության վերաբերյալ            վերը  նշված  հոդվածում կասկածանքներ չեն հայտնվել (թեպետ տարօրինակ է, որ արտաօրակարգային կամ նախաօրակարգային կարգով ԳՊՀ-ի գիտական խորհրդի 19.01.2018 նիստում հարցը քննարկելուց հետո ռեկտորի միանձնյա որոշմամբ երկու ընտրություններ էլ, փաստորեն, հայտարարվեցին առոչինչ), այդպիսիք հայտնվեցին ՀՀՄ ֆակուլտետի դեկանի ընտրության նկատմամբ, ուստի հենց դրա մասին էլ մենք կցանկանայինք մեր կարծիքը հայտնել: Եվ այսպես՝ ինպես արդեն նշեցինք, ԳՊՀ  ՀՀՄ-ի  ֆակուլտետի  դեկանի,  որի  տեղի  համար  երկու  թեկնածուներ  էին  առաջադրվել,  ընտրությունը  տեղի  է  ունեցել  սահմանված  կարգին  լիովին  համապատասխան,  նիստը  վարել  է  ԳՊՀ  ռեկտոր,  պրոֆ.  Ա.Ղուկասյանը՝  պատշաճ  մակարդակով՝  պահպանելով  սահմանված  կանոնները: Ընտրությունն  ընթացել  է  նորմալ  մթնոլորտում,  արդյունքները՝  անաչառ: Երկու  թեկնածուներն  էլ`  որպես  դեկանի  թեկնածուներ,  ընդհանուր  առմամբ  ունեն  դրական  որակներ,  ուստի  պատահական  չէր  նաև,  որ  երկուսն  էլ՝  թե՛  տիկ. Թ. Մարությանը,  թե՛  պ-ն  Մ.Քումունցը  ստացել  են  համարյա  հավասար  թվով  ձայներ: Ի  դեպ,  երկուսի  ներկայացրած  ծրագրերն  էլ  կազմված  էին  գրագետ,  բայց  և  տարբերվում  էին  իրարից  ինքնատիպ  մոտեցումներով  ու  կոնկրետության  մակարդակներով,  որն  անկասկած  լրացուցիչ  դրական  երանգ՝  թարմություն  էր  հաղորդում  գործընթացին:
Ընտրության  բուն  գործընթացում  և  դրանից  առաջ  ենթադրվող  որևէ  արտաքին  ազդեցության  հետք  չի  զգացվել˟,  իսկ  հիշատակված  «հետընտրական»  հոդվածում  մատնանշված  «ասեկոսային»  հիմքի  վրա  ներկայացված,  ոչ  հազվադեպ  նաև  ակնհայտ  մտացածին  կասկածանքները  լուրջ  ուշադրության  առարկա  չեն  կարող  դառնալ: Ինձ  փոքր-ինչ  տարակուսանք  է  պատճառում  այն  հանգամանքը,  թե  գիտամանկավարժական  բնագավառի,  կրթական  անհամեմատ  բարձր  մակարդակ  ունեցող  անձը՝  առավել  ևս  դասախոսը՝  նոր  սերնդին  անաչառ  բարձրագույն  մասնագիտական  գիտելիք  ու  նրա՝  հասարակական-քաղաքական  բավարար  մակարդակ  ապահովելու  համար  կոչված  գիտնականը,  մանկավարժը,  մտավորականն  ինչպե՞ս  կարող  է  ինչ-որ  կիսագրագետ,  քրեածին  տարրերի  ձեռքին  գործիք  դառնալ կամ վախենալ նրանց շանտաժներից, սպառնալիքներից …
Թ. Մարությանին  «սպառնացել  են»,  թե  թմրեցուցիչ  (հոգեմետ,  հոգեներգործուն  ևն)  ինչ-որ  բան  կգցենք  քո  գրպանը… Մի՞թե  այդքան  ապուշ  է  եղել  այդպիսի  սպառնալիք  տվողը,  որ  նման  անհեթեթ  բան  է  ասել՝  նման անարդյունավետ  միջոցի  դիմելու սպառնալիքի  փորձ  անելով… Այդպիսի  շանտաժ  անողը  պետք  է  իմանա,  որ  թմրանյութը` որպես կանոն,   «գցում  են»  օգտագործողի  գրպանը (որպիսին,  իմ  համոզմամբ,  Թ. Մարությանը  լինել  չէր  կարող.  թեպետ  ինձ  զարմացնում  է,  որ  նա  դրան, և ընդհանրապես ըստ իր հայտարարության, իր նկատմամբ ճնշումներին, սպառնալիքներին  չի  արձագանքում՝  ոստիկանությանը  կամ  որևէ  այլ  իրավապահ  մարմնի դիմում  ներկայացնելով… Չէ՞ որ  դա  անանուն  նամակ  չէ.  հայտնի «Սյունյաց  երկրի»  խմբագիրն  է  այդ  հաղորդումը  ներկայացրել.  ճիշտ  է  վկայակոչելով  ինչ-որ  ասեկոսեներ և կամ ինքն է հայտարարել),  այլապես  շատ  դժվար,  թերևս  անհնարին  կլինի  ապացուցել  մարդու  մեղքը.  իսկ  նման  ծանր  հանցագործության  մեջ  ակնհայտ  անհիմն  մեղադրողը  կենթարկվի  քրեական  պատասխանատվության:
Տիկին Մարությանը  «Սյունյաց  երկրի»  նկատմամբ,  նախկին  մարզպետի  նկատմամբ  դրական  է  արտահայտվել,  որը  նրան  դեկան  չընտրելու  հիմք  կամ  հիմքերից  մեկն  է  հանդիսացել…  Թե  որտեղից  որտեղ  ինչ  են  ուզում    «կպցնել»  և  ինչի  համար,  ինչ  նպատակով  են  ուզում    «լուն  ուղտ  դարձնել»,  Աստված  գիտե…(Ավելորդ  տեղը  նախկին  մարզպետին  էլ  են  ասպարեզ  բերում՝  անհարկի  ներքաշում  ինչ-որ  մեքենայությունների, տհաճ  իրավիճակների  մեջ.  ավելորդ  տեղը  կրքեր  կամ  նոր  կրքեր  բորբոքելով...Պարապ  են,  ինչ  է): Ես,  օրինակ,  տիկին Մարությանին  գնահատել  եմ  որպես  նկատելի բարեմասնություններով օժտված  անձնավորության, և  ինձ  համար  ոչ  մի նշանակություն  չուներ,  թե  նա  ում  հետ  է  մոտ,  ում  էր  բարեկամ  կամ  թշնամի.  ի՞նչ  կապ  ունի  դա  տվյալ  դեպքում.  պարզապես  երկու  արժանավոր  թեկնածուներից  ձայների  աննշան  տարբերությամբ  մեկն  է  ընտրվել.  աշխարհը  քանդվե՞ց,  ինչ  է…
Ինչ-որ  մի  գավառական  համալսարանում  (ոչ  մի  վիրավորական  բան  մի՛  փնտրեք  այս  արտահայտության  մեջ...)  դեկանի  ընտրություն  է  տեղի  ունեցել,  և  հիմա  էլ  դրա  արդյունքները  երկրի  «բարձր  ղեկավարության  սեղանին  են...».  Նիկոլ  Փաշինյանի  արտահայտությամբ  «պոզով-պոչով»  հարց  է  դարձել.  երկրի  «բարձր  ղեկավարությունն»  էլ  դարդ  ու  ցավ  չունի.  երկիրը  ձեռքից  գնում  է,  իսկ  ինքն  ուշադրությունը  կենտրոնացրել  է  ԳՊՀ  ինչ-որ  մի  ֆակուլտետի  դեկանի   ընտրության  վրա.  լավ  է  դեռ,  որ  Սահմանադրական  դատարան  չեն  դիմում...  Ամոթ  է: ԳՊՀ-ն  պրոբլեմներ  շատ  ունի,  պետք  է  դրանցով  զբաղվել՝  ուսանողներին  մտահոգող  հարցերը  լուծել,  ուսուցման  գործընթացը  բարելավել,  ԳՊՀ-ը  դարձնել  առաջադեմ  գիտամանկավարժական,  հասարակական-քաղաքական  մտքի  առաջավոր  կենտրոն,  պրոֆեսորադասախոսական  կազմի  և  մյուս  աշխատողների  այսօրվա  ծիծաղելի  աշխատավարձերը  բարձրացնել,  ընդհանրապես  ԳՊՀ-ը  հրապուրիչ  դարձնել  հասարակության  լայն  շրջանակների  համար, ավելի մեծ  քանակությամբ  դիմորդներ  ներգրավել  (դրա  ուղիները  կան)  ևն,  ևն…  և  թույլ չտալ, որ տարածաշրջանի համար հայտնի չափով չափազանց կարևոր նշանակություն ունեցող բուհը գնա դեպի անխուսափելի անկում   կամ  այն  մեքենայությունների  գործիք  դառնա զանազան  անձանց  կամ  խմբավորումների  ձեռքին…
«Սյունյաց  երկիր»-ն  ինձ  համար  շատ  սիրելի  թերթ  է.  անկախ  հնարավոր  շրջոնքներից  հարգել  ու  հարգում  եմ  նաև  նրա  խմբագրին  և,  այնուամենայնիվ,  կարծում  եմ,  որ  հիշատակված  և  համանման  վիճակներում  թերթը  ոչ  միայն  պետք  է  ներկայացնի  տարբեր  բնույթի,  իր  արտահայտությամբ,  ասեկոսները,  այլ նաև, դրա հետ մեկտեղ քննադատական-անաչառ  մոտեցում  դրսևորի  դրանց  նկատմամբ…  Իսկ  ինչ  վերաբերում  է  ՀՀՄ  ֆակուլտետի  դեկանի  ընտրությանն  ու  դրանց  արդյունքներին,  ապա  վերստին  ընդգծում  ենք՝  դրանք  օրինական  են  և  նաև  զանազան  ասեկոսեներին,  մեքենայություններին,  «հետընտրական  խաղերին», արհեստականորեն ստեղծված լարվածությանը  վերջ  տալու  համար, իմ կարծիքով,   ԳՊՀ  ղեկավարությունը, ըստ հնարավորին  առանց  ձգձգումների,  պետք  է  օրենքով  նախատեսված  կարգով  վավերացնի  դրա  արդյունքները  (ԳՊՀ  գիտական խորհրդով)`  դրանով  իսկ  հնարավորություն  տալով,  որ  ֆակուլտետը,  նրա  դեկանատը,  դեկանը  և  մյուսները  մտնեն  իրենց  նորմալ  աշխատանքային  հունի  մեջ,  ձեռնամուխ  լինեն  ֆակուլտետի  առջև  ծառացած  հիմնախնդիրների  լուծմանը:
x x x
Ընտրությունների վերաբերյալ մենք մեր որոշ նկատառումներն էինք ներկայացրել մարզային «Սյունյաց երկիր» թերթին, երբ դրանից հետո տեղի ունեցան որոշ «դեպքեր», որոնք չեն կարող մտահոգություն չառաջացնել: 19.01.2018թ. տեղի ունեցավ ԳՊՀի գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում, սակայն, չէր մտցվել դեկանների ընտրության արդյունքների հաստատման (կամ դրա վերաբերյալ ֆակուլտետի խորհրդի որոշման հաստատման) հարցը: Չնայած դրան՝ ռեկտորի նախաձեռնությամբ արտաօրակարգային ձևով այդ հարցը քննարկվեց, և նիստի վերջում դարձյալ նույն կարգով ռեկտորը հայտարարեց իր միանձնյա որոշումը՝ առանց քվեարկության, 27.XII.2017թ. կայացված ընտրությունը (ընտրությունները) իրավաբանորեն առոչինչ համարելու, փաստորեն  անտեսելով, շրջանցելով  դրանք, մինչև մեկ տարի ժամկետով դեկանների պաշտոնակատարներ նշանակելու և դրանից հետո նոր ընտրություններ անցկացնելու մասին: Նման որոշումը, եթե իհարկե այդ հայտարարությունից հետո այն հայտնվի գրավոր իրավական ակտի ձևով, անկասկած, ակնհայտ հակաիրավական է, որովհետև գործող օրենսդրության, այդ թվում ներհամալսարանական իրավական ակտերին համապատասխան հարցը պարտադիր պետք է ներկայացվեր գիտական խորհրդի քննարկմանն ու դրվեր փակ (գաղտնի) քվեարկության,  որի արդյունքներով էլ ռեկտորը իրավասու կլիներ ինչ-որ որոշումներ ընդունելու կամ հրամաններ արձակելու: Ինչպես ռեկտորը հայտարարեց, իր՝ նման որոշման համար հիմք է ընդունել իր իսկ կողմից հաստատված ԳՊՀ «Ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի» V բաժնի 31-րդ կետը: Նման մոտեցումն ինձ մոտ, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց: Շատ թե քիչ չափով ողջամիտ մարդը, կարդալով այդ կետը, կտեսնի, որ այն առկա վիճակի հետ ոչ մի կապ չունի և չի կարող հիմք ծառայել վերոնշյալ բնույթի որոշում ընդունելու համար: 
Նախ, առաջին՝ եթե այդ կետը, իրավական նորմը, կանոնը, իրոք, ռեկտորի՝ նման որոշման համար հիմք դիտվեր, ապա անկախ դրանից ռեկտորն իր որոշումը կամ որոշումները  պետք է ընդուներ հարցը գիտական խորհրդում քննարկելուց և քվեարկության դնելուց հետո՝ քվեարկության արդյունքներով:
Երկրորդ՝ տվյալ  դեպքում այդ կետում նշված հիմքերը առկա չեն՝ ըստ այդ  կետի. «Առանձնահատուկ դեպքերում (նոր ստեղծվող ֆակուլտետ, դեկանի պաշտոնի թեկնածության բացակայության, ընտրությունը չկայանալու կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև բացառիկ այլ դեպքերում) ռեկտորը իրավասու է մինչև մեկ տարի ժամկետով դեկանի պաշտոնում նշանակել սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված պահանջները բավարարող անձի և ժամկետի ավարտին կազմակերպել դեկանի ընտրություններ»: Դժվար չէ տեսնել, որ երկու ֆակուլտետների դեկանների ընտրության պարագայում հիշատակված հիմքերը չկան. նոր ֆակուլտետ չի ստեղծվում, ընտրությունը չկայացած կամ անվավեր չի ճանաչվել, իսկ դեկանի թեկնածուները ընտրվել են օրինական կարգով: «Բացառիկ այլ դեպքերում»… Տեղի ունեցած օրինական գործընթացի, վերը նշված հանգամանքների առկայությամբ ո՞րն է բացառիկ դեպքը. այն չկա, կլիներ, եթե օրինակ, Աստված մի արասցե, թշնամական օդուժը ռմբակոծեր ԳՊՀ-ը և դեկան ընտրված երկու անձինք զոհվեին կամ ասենք տարերային աղետի զոհ դառնային, ծանր հիվանդությունը նրանց տևական ժամանակ գամեր անկողնում և այլ անալոգիկ վիճակներ: Մինչդեռ նման բան չկա. սա ուղղակի զավեշտ է, նոնսենս. մանկապարտեզ է ինչ է…
Հաջորդը՝ մեր կողմից արդեն հիշատակված, այսպես կոչված, արտաօրակարգային քննարկման «սոցհարցման ժամանակ» միայն ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար տիկին Թ. Մարությանը և ռեկտորը հայտնեցին ընտրողների, այդ թվում Թ. Մարությանի նկատմամբ ինչ-որ նախընտրական ճնշումների և սպառնալիքների մասին. տիկին Թ. Մարությանը ֆակուլտետի խորհրդի անդամ է, մասնակցել է իր իսկ ընտրությանը, և համոզված եմ, որ անկախ հնարավոր ամեն տեսակի ճնշումներից՝ անպայման ինքն իր օգտին քվեարկած կլինի, այսինքն  նրան  սպառնալը,  եթե  իրականում  նման  բան  եղել  է,  ընտրության  արդյունքների տեսակետից  նշանակություն  չէր  կարող  ունենալ  և  չի  ունեցել, իսկ ռեկտորը նիստն է վարել և ընտրող չի եղել: Մյուս ընտրողներից՝ 18 հոգուց և ոչ մեկն իր ազատ կամքի վրա բռնանալու, սպառնալիքի կամ որևէ ճնշման մասին չի հայտարարել, ընդհակառակը՝  գիտխորհրդում  հիշատակված  «լսումների»  ժամանակ  հայտարարեցին,  նրանք  որոնք  մասնակցել  էին  այդ  ընտրություններին,  որ  նման  բաներ  չեն  եղել: Կարծում ենք, այսքանից՝ վիճակը ամենահամառոտ ձևով ներկայացնելուց հետո, անաչառ ընթերցողի մոտ ոչ մի տարակույս չի մնա այն մասին, որ ինչ-որ անձի, անձանց, շահագրգիռ ուժերի կողմից օրինական ձևով կայացած այդ ընտրությունների շուրջ ինչ-որ նպատակով փորձ է արվում ստեղծել արհեստածին, շինծու վիճակ՝ արդարության երևութականությամբ քողարկված: Չենք կարող նաև չնշել, որ ԳՊՀ-ի ռեկտորի նկատմամբ՝ որպես համալսարանի գործադիր ղեկավարի, ունեցած իմ ամբողջ զուսպ հարգանքով կամ հարգալից զսպվածությամբ հանդերձ, այնուամենայնիվ, պետք է ասել, որ նրա մոտ քննարկվող հարցում վճռական, իրավական մոտեցում դրսևորելու բացակայությունը, մեր կարծիքով, նպաստում է բուհում անհարկի լարվածության ստեղծմանն ու դրա խորացմանը˟: Կարծում ենք, որ ԳՊՀ-ն արհեստականորեն վարկաբեկող այս վիճակին, զանազան ասեկոսեներին վերջ տալու համար իրավասու մարմինները՝ ԿԳ նախարարությունը, ԳՊՀ-ի խորհրդի նախագահը, իրավիճակը պետք է վերցնեն իրենց հսկողության տակ, իրենց ձեռքը և օրինական կարգով լուծեն հարցը: Չի կարելի վիճակն այսպես թողնել, որովհետև չի բացառվում նաև, որ մեզ համար անտեսանելի, անհայտ ինչ-որ ճնշումներ կան հենց ԳՊՀի ղեկավարության՝ ռեկտորի և մյուսների վրա. թե չէ մարդը ինչո՞ւ պետք է համառ ձևով կանգնի «դոշը դեմ տա», ասի՝ ես այսպես եմ ուզում՝ անկախ  նրանից,  թե  ով  է  ընտրվել  դեկան. դա ի՞նչ հարց է. հայրենիք է վտանգից փրկում, ինչ է… Ուստի նման հնարավոր դեպքերում վերադասի վճռական, արդարացի, իրավաչափ միջամտությունը կարող է կենսականորեն կարևոր լինել… Ասենք նաև, որ ընդհանուր առմամբ դրական մոտեցում ունենք պարոն Ա. Ղուկասյանի նկատմամբ՝ գիտնական է, փորձառու անձնավորություն, օժտված կառավարման ջիղով, ոչ քիչ դրական մարդկային հատկանիշներով, անշուշտ լավ կլիներ, որ նման էքսցեսները  չլինեին, և մամուլում երբեմն-երբեմն պտտվող այն լուրերը, թե այսօր կամ վաղը նրան կհանեն, ինձ առանձնապես չի խանդավառում. Դա բուհի պրոբլեմների  արդյունավետ  լուծման ճանապարհը չէ, մյուս կողմից էլ՝ այդ առնչությամբ ինձ համար շատ հոգեհարազատ են իտալացի նշանավոր մտածող Նիկոլո Մաքիավելու /1469-1527/ խոսքերն  այն  մասին,  որ մարդիկ կարծում են,  թե  նոր  կառավարողը  հնից՝ նախորդից լավը կլինի, բայց որպես կանոն միշտ էլ  հակառակն է լինում1: Սակայն անկախ ամեն ինչից՝ թե բուհի ղեկավարությունը, թե նրա ողջ կոլեկտիվը՝ ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, հատկապես առկա կացության պայմաններում պետք է վերաիմաստավորեն իրենց գործունեությունն ու դերը և իրավաչափ գործելակերպով դրանք նպատակամղեն բուհի առջև ծառացած կենսական նշանակություն ունեցող  հիմնախնդիրների լուծմանը և, մանավանդ, հնարավորինս զերծ մնան անհրաժեշտ ներուժ, զարգացման դրական միտումներ ունեցող 50-ամյա բուհը արհեստականորեն վարկաբեկելուց, զանազան մանրախնդրություններից, մեքենայություններից, կոնֆլիկտային  վիճակներ  ստեղծելուց: Աստված  թող  բարին  կատարի:
Ակնհայտորեն  կեղծելով  իրականությունը  «Սյունյաց  երկրում»  սեփական  լրատվություն  անվանմբ  26.01.2018թ.՝  թվագրությամբ  հաղորդում  է  տպագրվել  (դա  նախորդ  հոդվածի  անանուն  շարունակությունն  է…),  որ  իբրև  թե.  «Գորիսի  պետհամալսարանի  գիտխորհուրդը  չեղյալ  է  համարել    երկու  ֆակուլտետներում  կայացած  դեկանների  ընտրությունները».  ո՞վ  է  մեթոդիկ  ձևով  նման  կեղծիքներ  նետում  համացանց  և  ի՞նչ  նպատակով  Աստված  գիտի.  ես  գիտխորհրդի  անդամ  եմ,  մինչև  վերջ  մասնակցել  եմ  19.01.2018թ.  նիստին.  ԳՊՀ   գիտխորհուրդը  դեկտեմբերի  27-ի  ընտրությունները՝  դրա  արդյունքները  չեղյալ  համարելու  մասին  որոշում  չի  կայացրել.  նույնիսկ  ռեկտորը  նման՝  չեղյալ  համարելու  հայտարարություն  չի  արել  և  ինչպես  արդեն  նշեցի  ռեկտորը  պարզապես  միանձնյա  ոչ  իրավաչափ  հայտարարություն  է  արել  պաշտոնակատարներ  նշանակելու  և  մեկ  տարվա  ընթացքում  ընտրություններ  նշանակելու  մասին,  ի  դեպ,  որը  մինչ  այժմ  դեռևս  գրավոր  իրավական  ակտի՝  որոշում,  հրաման,  ձևով  առկա  չէ.  իսկ  դա  նշանակում  է,  որ  ռեկտորի  նման  հայտարարությունները  կարող  են  փոխվել,  գրավոր  իրավական  ակտի  տեսք  չստանալ  ևն.  և,  դրանում  ոչ  մի  անօրինաչափ  բան  չկա: Կարծում  եմ,  որ  հավանաբար  ռեկտորն  էլ  տեղյակ  չէ  վերոնշյալ  «սեփական  լրատվությամբ»  կեղծ  հաղորդմանը,  բայց  այստեղ  էլ  մեկ  այլ  հարց  է  ծագում՝  իսկ  ինչո՞ւ,  նա  կամ  ԳՊՀ  պաշտոնական  մեկ  այլ  աղբյուր,  չեն  ժխտում,  հերքում  այդ  կեղծ  լրատվությունը՝  տեղեկատվությունը.  չէ  որ  դա  աղաղակող  սուտ  է… Ո՞վ  և  ինչ  նպատակով  է  նման  կեղծ  տեղեկություններով,  իրականությունը  խեղաթյուրելով  արհեստական  լարվածություն  ստեղծում  բուհում. ինչո՞ւ  ԳՊՀ  ղեկավարությունը  վճռական  ու  իրավաչափ  մոտեցում  չի  դրսևորում  նման  վիճակին  վերջ  տալու՝  հարցի  լուծումն  իրավական  հարթության  վրա  տեղափոխելու  միջոցով: Եվ  վերջապես  պետք  է  հասկանալ՝  գիտխորհուրդը  ոչ  միայն  նման  որոշում  չի  քվեարկել,  չի  ընդունել,  այլև  չէր  էլ  կարող, նման  «ցանկալի»  որոշում  ընդունել,  համոզված  եմ  երբեք  էլ  չի  ընդունի,  առանց  լուրջ  իրավական  հիմքերի  չեղյալ  հայտարարի    ընտրությունների  արդյունքները… ի  դեպ,  չգիտեմ  ուրիշների  համար  ինչպես,  ինձ  համար  որպես  մասնագետի,  գիտխորհրդի  անդամի,  իրավագիտության  ամբիոնի  վարիչի  համար  էլ  նման  որոշումն՝  առկա  պայմաններում  ամոթալի,  անպատվաբեր  կլիներ՝  իր՝  նման  որոշման  հակաիրավականության  պատճառով… Իսկ  թե  ուսանողներն  ո՞ւմ  համար  են  ամաչում,  ի՞նչն  են  ամոթալի  համարում  կամ  իրականում  ի՞նչը  պետք  է  ամոթալի  համարեն,  կարծում  եմ  մեկնաբանությունների  կարիք  չունի… Ես  «ամաչող  ուսանողներին»  խորհուրդ  կտայի  փոքր-ինչ  խորամուխ  լինել  իրավիճակի  մեջ  և  չշտապել  եզրակացություններ  անել… Այս  վիճակը  ստեղծողներին  պետք  է  ամոթանք  տալ  և  ոչ  թե  նրանց  համար  ամաչել…: Ի  դեպ  պետք  է  սարկազմով  մոտենալ  նաև  իբրև  թե  ԳՊՀ-ում  տեղի  ունեցող  ինչ-որ  բարեփոխումների,  այն  էլ արմատական,  մասին.  եթե  ամբիոնների  փակումը,  կամ  փակում-միավորումները,  աշխատավարձերի  կրճատումները՝  այդ  թվում  մինչև  հանրապետական  միջինից  ցածր,  «ավելորդ»  հաստիքների  կրճատումները  ևն,  որոնք  հավանաբար  կատարվում  են  նաև  երկրի  ընդհանուր  վիճակի  համատեքստում,  բարեփոխումներ  են,  ապա  ըստ  երևույթին  ի  վերջո  ԳՊՀ  փակումը  կլինի  ամենամեծ  բարեփոխումը… բուհը  բազմաթիվ  լուծման  ենթակա  հիմնախնդիրներ  ունի՝  ջանքերը,  բոլոր  միջոցները  պետք  է  նպատակաուղղել  դրանց  լուծմանը,  և  ոչ  թե  կեղծ,  չստուգված  կամ  արհեստականորեն  ուռճացված  տեղեկություններով  կամա  թե  ակամա  սքողել  վիճակը՝  դրանով  իսկ  ավելի  վատացնելով  այն…  
x x x
Միաժամանակ  օգտվելով  առիթից, անշուշտ  նաև  հայցելով  «Առավոտ»-ի  խմբագրության  ներողամտությունը  (քանի  որ  ասելիքս  բուն  խնդրին  չի  վերաբերում)՝  այս  նամակով  ես  ցանկանում  եմ  իրազեկել  մեր  հասարակության  լայն  շրջանակներին,  հատկապես  երիտասարդությանը,  որ  արդեն  երկրորդ  տարին  է,  ինչ  ԳՊՀ-ում  գործում  է  «Իրավագիտություն»  մասնագիտությամբ  լիարժեք  բաժին՝  առանց  մանկավարժական  թեքման,  ինչպես  նախկինում  էր,  այսինքն`  այնպիսին,  ինչպիսին  Երևանի  պետական  համալսարանի  իրավաբանական  ֆակուլտետում.  ուսման  վարձը   ճիշտ է, փոքր  չէ,  բայց  այն  ԵՊՀ  իրավաբանական  ֆակուլտետում  առկա  ուսման  վարձի  50%-ից  էլ  ցածր  է,  ուսուցումը՝  թե՛  առկա  և  թե՛  հեռակա՝  բակալավրիական  և հեռակա մագիստրոսական  կրթությամբ:  Պետք  է  օգտվել  այս  հնարավորությունից.  ի  դեպ,  ավելորդ  չեմ  համարում  նշել,  գոհունակության  զգացումով,  որ  լիարժեք  «Իրավագիտություն»  բաժնի  բացման  գործում  լուրջ  ավանդ  ունեն  Սյունիքի  նախկին  մարզպետ,  ԳՊՀ  խորհրդի  նախկին  նախագահ  Սուրեն  Խաչատրյանը,  ներկայիս  ռեկտոր,  պրոֆ.  Արտյուշա  Ղուկասյանը,  և  անշուշտ  նաև  ԿԳ  ներկայիս  նախարար  Լևոն  Մկրտչյանը: 
Իրավագիտության  ուսումնասիրության  առարկան  իրավունքն  է,  օրենքները,  պետաիրավական  երևույթները.  իրավունքն  իր  ծագմամբ  ու  պատմական  դերով  որպես  օրենսդրի  կամքից  անկախ  մարդկանց  վարքագծի  չափ,  որպես  ազատության,  արդարության,  հավասարության  եռամիասնություն,  մարդկային  հասարակության  գոյության  կենսական  պայմաններից  է,  ինչպես  հացը  և  ջուրը.  և  պատահական  չէ  գերմանացի  մեծ  մտածող,  փիլիսոփա  Հեգելի  գնահատականը.  «Իրավունքը  դա ազատ  կամքի  (ազատության)  առկա  կեցությունն  է»2: Իրավագիտություն  բառի  հիմքը  լատիներեն  «jurisprudentia»  բառն  է.  jus,  juris  նշանակում  է  իրավունք,  ճշմարտություն,  արդարություն,  prudentia՝  գիտելիք,  ուսմունք.  այսինքն  գիտելիք,  գիտություն  իրավունքի,  ճշմարիտի,  ճշմարտության,  արդարության  մասին.  գայթակղիչ  մասնագիտություն  է.  դիմե´ք  այդ  մասնագիտությամբ  ուսանելու,  եթե  ձեր  մեջ  բավարար  կարողություն,  կամքի  ուժ  եք  գտնում  դառնալու  իրավունքի,  ճշմարտության,  արդարության  ու  հավասարության  ջատագովներ,  պաշտպաններ,  մարտիկներ…
Գոհունակության  զգացումով  նաև  պետք  է  իրազեկեմ  մեր  ընթերցողներին,  որ  ոչ  միայն  ԳՊՀ  անմիջական  ղեկավարությունը,  այլև  Սյունիքի  մարզպետարանը՝  մարզպետ,  ԳՊՀ խորհրդի նախագահ պարոն Վահե Հակոբյանի գլխավորությամբ  պատրաստակամություն  է  հայտնել  էական  աջակցություն  ցույց  տալու  իրավագիտություն  մասնագիտության  կայացմանը,  մասնավորապես  ուսուցման  գործընթացի  համար  անհրաժեշտ  Կրիմինալիստիկայի  (Քրեագիտության)  լաբորատորիայի,  իսկ  հետագայում  նաև  այդ  հիմքի  վրա  տարածաշրջանային  փորձագիտական  կենտրոնի  կայացմանը: Իրավագիտություն  մասնագիտության  կայացումն  էապես  կնպաստի  նաև  մարզում  առկա  իրավական  նիհիլիզմի  հաղթահարման,  իրավական  գիտակցության,  իրավական  գաղափարախոսության  անհրաժեշտ  մակարդակ  ապահովելուն՝  ի  փառս  և  ի  բարօրություն  մեր  հասարակության  ու  նորանկախ  պետականության: Անշուշտ  բոլորիս  համատեղ  ջանքերով  պետք  է  կայանա  այդ  մասնագիտությունը՝  հեռանկարում՝ առանձին  իրավագիտական  ֆակուլտետը.  կրկնում  ենք  բոլորիս  ջանքերով,  աջակցությամբ,  այլապես  նրա  լիարժեք  կայացումը  տեղի  չի  ունենա…
Հարգանքով՝
Մ.Մ. Թելունց
Գորիսի  պետական  համալսարանի  իրավագիտության  ամբիոնի  վարիչ
29.01.2018

Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետների դեկանների ընտրության  մասին  կամ  նամակ-արձագանք այդ  առնչությամբ  ԶԼՄ-ներում  ներկայացված  որոշ ասեկոսեների

2017թ. դեկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել երկու ֆակուլտետների՝ Հումանիտար և հասարակագիտական /ՀՀՄ/ և Բնագիտական մասնագիտությունների /ԲՄ/ ֆակուլտետների դեկանների ընտրություն: Երկու ֆակուլտետներում էլ դեկանի պաշտոնում առաջադրվել էին երկուական թեկնածուներ՝ մինչ այդ տևական ժամանակ որպես դեկանի պաշտոնակատարներ աշխատող Թ. Մարությանը /ՀՀՄ/ և Ա. Դինունցը /ԲՄ/: ՀՀՄ ֆակուլտետում առաջադրվել էր նաև դասախոս Մ. Քումունցը, իսկ ԲՄ ֆակուլտետում՝ Լ. Աթաբեկյանը:

Թե՛ ժամանակավոր պաշտոնակատարներ-թեկնածուները, թե՛ նոր թեկնածուները իրենց անձնական և գործնական որակներով համապատասխանում են առաջադրվող պահանջներին: Ընտրության արդյունքներով երկու ֆակուլտետներում էլ ընտրվել են նոր մարդիկ՝ համապատասխանաբար Մ. Քումունցը (ի դեպ, Մ. Քումունցը նախկինում մեկ տարի երկու ամիս աշխատել է դեկան) և Լ. Աթաբեկյանը: Մամուլում (տե՛ս Ս. Ալեքսանյան «Ի՞նչ է կատարվում Գորիսի պետական համալսարանում» հոդվածը. «Սյունյաց երկիր» 12.01.2018) Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրության վերաբերյալ            վերը  նշված  հոդվածում կասկածանքներ չեն հայտնվել (թեպետ տարօրինակ է, որ արտաօրակարգային կամ նախաօրակարգային կարգով ԳՊՀ-ի գիտական խորհրդի 19.01.2018 նիստում հարցը քննարկելուց հետո ռեկտորի միանձնյա որոշմամբ երկու ընտրություններ էլ, փաստորեն, հայտարարվեցին առոչինչ), այդպիսիք հայտնվեցին ՀՀՄ ֆակուլտետի դեկանի ընտրության նկատմամբ, ուստի հենց դրա մասին էլ մենք կցանկանայինք մեր կարծիքը հայտնել: Եվ այսպես՝ ինպես արդեն նշեցինք, ԳՊՀ  ՀՀՄ-ի  ֆակուլտետի  դեկանի,  որի  տեղի  համար  երկու  թեկնածուներ  էին  առաջադրվել,  ընտրությունը  տեղի  է  ունեցել  սահմանված  կարգին  լիովին  համապատասխան,  նիստը  վարել  է  ԳՊՀ  ռեկտոր,  պրոֆ.  Ա.Ղուկասյանը՝  պատշաճ  մակարդակով՝  պահպանելով  սահմանված  կանոնները: Ընտրությունն  ընթացել  է  նորմալ  մթնոլորտում,  արդյունքները՝  անաչառ: Երկու  թեկնածուներն  էլ`  որպես  դեկանի  թեկնածուներ,  ընդհանուր  առմամբ  ունեն  դրական  որակներ,  ուստի  պատահական  չէր  նաև,  որ  երկուսն  էլ՝  թե՛  տիկ. Թ. Մարությանը,  թե՛  պ-ն  Մ.Քումունցը  ստացել  են  համարյա  հավասար  թվով  ձայներ: Ի  դեպ,  երկուսի  ներկայացրած  ծրագրերն  էլ  կազմված  էին  գրագետ,  բայց  և  տարբերվում  էին  իրարից  ինքնատիպ  մոտեցումներով  ու  կոնկրետության  մակարդակներով,  որն  անկասկած  լրացուցիչ  դրական  երանգ՝  թարմություն  էր  հաղորդում  գործընթացին:

Ընտրության  բուն  գործընթացում  և  դրանից  առաջ  ենթադրվող  որևէ  արտաքին  ազդեցության  հետք  չի  զգացվել,  իսկ  հիշատակված  «հետընտրական»  հոդվածում  մատնանշված  «ասեկոսային»  հիմքի  վրա  ներկայացված,  ոչ  հազվադեպ  նաև  ակնհայտ  մտացածին  կասկածանքները  լուրջ  ուշադրության  առարկա  չեն  կարող  դառնալ: Ինձ  փոքր-ինչ  տարակուսանք  է  պատճառում  այն  հանգամանքը,  թե  գիտամանկավարժական  բնագավառի,  կրթական  անհամեմատ  բարձր  մակարդակ  ունեցող  անձը՝  առավել  ևս  դասախոսը՝  նոր  սերնդին  անաչառ  բարձրագույն  մասնագիտական  գիտելիք  ու  նրա՝  հասարակական-քաղաքական  բավարար  մակարդակ  ապահովելու  համար  կոչված  գիտնականը,  մանկավարժը,  մտավորականն  ինչպե՞ս  կարող  է  ինչ-որ  կիսագրագետ,  քրեածին  տարրերի  ձեռքին  գործիք  դառնալ կամ վախենալ նրանց շանտաժներից, սպառնալիքներից …

 

Թ. Մարությանին  «սպառնացել  են»,  թե  թմրեցուցիչ  (հոգեմետ,  հոգեներգործուն  ևն)  ինչ-որ  բան  կգցենք  քո  գրպանը… Մի՞թե  այդքան  ապուշ  է  եղել  այդպիսի  սպառնալիք  տվողը,  որ  նման  անհեթեթ  բան  է  ասել՝  նման անարդյունավետ  միջոցի  դիմելու սպառնալիքի  փորձ  անելով… Այդպիսի  շանտաժ  անողը  պետք  է  իմանա,  որ  թմրանյութը` որպես կանոն,   «գցում  են»  օգտագործողի  գրպանը (որպիսին,  իմ  համոզմամբ,  Թ. Մարությանը  լինել  չէր  կարող.  թեպետ  ինձ  զարմացնում  է,  որ  նա  դրան, և ընդհանրապես ըստ իր հայտարարության, իր նկատմամբ ճնշումներին, սպառնալիքներին  չի  արձագանքում՝  ոստիկանությանը  կամ  որևէ  այլ  իրավապահ  մարմնի դիմում  ներկայացնելով… Չէ՞ որ  դա  անանուն  նամակ  չէ.  հայտնի «Սյունյաց  երկրի»  խմբագիրն  է  այդ  հաղորդումը  ներկայացրել.  ճիշտ  է  վկայակոչելով  ինչ-որ  ասեկոսեներ և կամ ինքն է հայտարարել),  այլապես  շատ  դժվար,  թերևս  անհնարին  կլինի  ապացուցել  մարդու  մեղքը.  իսկ  նման  ծանր  հանցագործության  մեջ  ակնհայտ  անհիմն  մեղադրողը  կենթարկվի  քրեական  պատասխանատվության:

Տիկին Մարությանը  «Սյունյաց  երկրի»  նկատմամբ,  նախկին  մարզպետի  նկատմամբ  դրական  է  արտահայտվել,  որը  նրան  դեկան  չընտրելու  հիմք  կամ  հիմքերից  մեկն  է  հանդիսացել…  Թե  որտեղից  որտեղ  ինչ  են  ուզում    «կպցնել»  և  ինչի  համար,  ինչ  նպատակով  են  ուզում    «լուն  ուղտ  դարձնել»,  Աստված  գիտե…(Ավելորդ  տեղը  նախկին  մարզպետին  էլ  են  ասպարեզ  բերում՝  անհարկի  ներքաշում  ինչ-որ  մեքենայությունների, տհաճ  իրավիճակների  մեջ.  ավելորդ  տեղը  կրքեր  կամ  նոր  կրքեր  բորբոքելով...Պարապ  են,  ինչ  է): Ես,  օրինակ,  տիկին Մարությանին  գնահատել  եմ  որպես  նկատելի բարեմասնություններով օժտված  անձնավորության, և  ինձ  համար  ոչ  մի նշանակություն  չուներ,  թե  նա  ում  հետ  է  մոտ,  ում  էր  բարեկամ  կամ  թշնամի.  ի՞նչ  կապ  ունի  դա  տվյալ  դեպքում.  պարզապես  երկու  արժանավոր  թեկնածուներից  ձայների  աննշան  տարբերությամբ  մեկն  է  ընտրվել.  աշխարհը  քանդվե՞ց,  ինչ  է…

 

Ինչ-որ  մի  գավառական  համալսարանում  (ոչ  մի  վիրավորական  բան  մի՛  փնտրեք  այս  արտահայտության  մեջ...)  դեկանի  ընտրություն  է  տեղի  ունեցել,  և  հիմա  էլ  դրա  արդյունքները  երկրի  «բարձր  ղեկավարության  սեղանին  են...».  Նիկոլ  Փաշինյանի  արտահայտությամբ  «պոզով-պոչով»  հարց  է  դարձել.  երկրի  «բարձր  ղեկավարությունն»  էլ  դարդ  ու  ցավ  չունի.  երկիրը  ձեռքից  գնում  է,  իսկ  ինքն  ուշադրությունը  կենտրոնացրել  է  ԳՊՀ  ինչ-որ  մի  ֆակուլտետի  դեկանի   ընտրության  վրա.  լավ  է  դեռ,  որ  Սահմանադրական  դատարան  չեն  դիմում...  Ամոթ  է: ԳՊՀ-ն  պրոբլեմներ  շատ  ունի,  պետք  է  դրանցով  զբաղվել՝  ուսանողներին  մտահոգող  հարցերը  լուծել,  ուսուցման  գործընթացը  բարելավել,  ԳՊՀ-ը  դարձնել  առաջադեմ  գիտամանկավարժական,  հասարակական-քաղաքական  մտքի  առաջավոր  կենտրոն,  պրոֆեսորադասախոսական  կազմի  և  մյուս  աշխատողների  այսօրվա  ծիծաղելի  աշխատավարձերը  բարձրացնել,  ընդհանրապես  ԳՊՀ-ը  հրապուրիչ  դարձնել  հասարակության  լայն  շրջանակների  համար, ավելի մեծ  քանակությամբ  դիմորդներ  ներգրավել  (դրա  ուղիները  կան)  ևն,  ևն…  և  թույլ չտալ, որ տարածաշրջանի համար հայտնի չափով չափազանց կարևոր նշանակություն ունեցող բուհը գնա դեպի անխուսափելի անկում   կամ  այն  մեքենայությունների  գործիք  դառնա զանազան  անձանց  կամ  խմբավորումների  ձեռքին…

 

«Սյունյաց  երկիր»-ն  ինձ  համար  շատ  սիրելի  թերթ  է.  անկախ  հնարավոր  շրջոնքներից  հարգել  ու  հարգում  եմ  նաև  նրա  խմբագրին  և,  այնուամենայնիվ,  կարծում  եմ,  որ  հիշատակված  և  համանման  վիճակներում  թերթը  ոչ  միայն  պետք  է  ներկայացնի  տարբեր  բնույթի,  իր  արտահայտությամբ,  ասեկոսները,  այլ նաև, դրա հետ մեկտեղ քննադատական-անաչառ  մոտեցում  դրսևորի  դրանց  նկատմամբ…  Իսկ  ինչ  վերաբերում  է  ՀՀՄ  ֆակուլտետի  դեկանի  ընտրությանն  ու  դրանց  արդյունքներին,  ապա  վերստին  ընդգծում  ենք՝  դրանք  օրինական  են  և  նաև  զանազան  ասեկոսեներին,  մեքենայություններին,  «հետընտրական  խաղերին», արհեստականորեն ստեղծված լարվածությանը  վերջ  տալու  համար, իմ կարծիքով,   ԳՊՀ  ղեկավարությունը, ըստ հնարավորին  առանց  ձգձգումների,  պետք  է  օրենքով  նախատեսված  կարգով  վավերացնի  դրա  արդյունքները  (ԳՊՀ  գիտական խորհրդով)`  դրանով  իսկ  հնարավորություն  տալով,  որ  ֆակուլտետը,  նրա  դեկանատը,  դեկանը  և  մյուսները  մտնեն  իրենց  նորմալ  աշխատանքային  հունի  մեջ,  ձեռնամուխ  լինեն  ֆակուլտետի  առջև  ծառացած  հիմնախնդիրների  լուծմանը:

x x x

Ընտրությունների վերաբերյալ մենք մեր որոշ նկատառումներն էինք ներկայացրել մարզային «Սյունյաց երկիր» թերթին, երբ դրանից հետո տեղի ունեցան որոշ «դեպքեր», որոնք չեն կարող մտահոգություն չառաջացնել: 19.01.2018թ. տեղի ունեցավ ԳՊՀի գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում, սակայն, չէր մտցվել դեկանների ընտրության արդյունքների հաստատման (կամ դրա վերաբերյալ ֆակուլտետի խորհրդի որոշման հաստատման) հարցը: Չնայած դրան՝ ռեկտորի նախաձեռնությամբ արտաօրակարգային ձևով այդ հարցը քննարկվեց, և նիստի վերջում դարձյալ նույն կարգով ռեկտորը հայտարարեց իր միանձնյա որոշումը՝ առանց քվեարկության, 27.XII.2017թ. կայացված ընտրությունը (ընտրությունները) իրավաբանորեն առոչինչ համարելու, փաստորեն  անտեսելով, շրջանցելով  դրանք, մինչև մեկ տարի ժամկետով դեկանների պաշտոնակատարներ նշանակելու և դրանից հետո նոր ընտրություններ անցկացնելու մասին: Նման որոշումը, եթե իհարկե այդ հայտարարությունից հետո այն հայտնվի գրավոր իրավական ակտի ձևով, անկասկած, ակնհայտ հակաիրավական է, որովհետև գործող օրենսդրության, այդ թվում ներհամալսարանական իրավական ակտերին համապատասխան հարցը պարտադիր պետք է ներկայացվեր գիտական խորհրդի քննարկմանն ու դրվեր փակ (գաղտնի) քվեարկության,  որի արդյունքներով էլ ռեկտորը իրավասու կլիներ ինչ-որ որոշումներ ընդունելու կամ հրամաններ արձակելու: Ինչպես ռեկտորը հայտարարեց, իր՝ նման որոշման համար հիմք է ընդունել իր իսկ կողմից հաստատված ԳՊՀ «Ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի» V բաժնի 31-րդ կետը: Նման մոտեցումն ինձ մոտ, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց: Շատ թե քիչ չափով ողջամիտ մարդը, կարդալով այդ կետը, կտեսնի, որ այն առկա վիճակի հետ ոչ մի կապ չունի և չի կարող հիմք ծառայել վերոնշյալ բնույթի որոշում ընդունելու համար: 

Նախ, առաջին՝ եթե այդ կետը, իրավական նորմը, կանոնը, իրոք, ռեկտորի՝ նման որոշման համար հիմք դիտվեր, ապա անկախ դրանից ռեկտորն իր որոշումը կամ որոշումները  պետք է ընդուներ հարցը գիտական խորհրդում քննարկելուց և քվեարկության դնելուց հետո՝ քվեարկության արդյունքներով:

Երկրորդ՝ տվյալ  դեպքում այդ կետում նշված հիմքերը առկա չեն՝ ըստ այդ  կետի. «Առանձնահատուկ դեպքերում (նոր ստեղծվող ֆակուլտետ, դեկանի պաշտոնի թեկնածության բացակայության, ընտրությունը չկայանալու կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև բացառիկ այլ դեպքերում) ռեկտորը իրավասու է մինչև մեկ տարի ժամկետով դեկանի պաշտոնում նշանակել սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված պահանջները բավարարող անձի և ժամկետի ավարտին կազմակերպել դեկանի ընտրություններ»: Դժվար չէ տեսնել, որ երկու ֆակուլտետների դեկանների ընտրության պարագայում հիշատակված հիմքերը չկան. նոր ֆակուլտետ չի ստեղծվում, ընտրությունը չկայացած կամ անվավեր չի ճանաչվել, իսկ դեկանի թեկնածուները ընտրվել են օրինական կարգով: «Բացառիկ այլ դեպքերում»… Տեղի ունեցած օրինական գործընթացի, վերը նշված հանգամանքների առկայությամբ ո՞րն է բացառիկ դեպքը. այն չկա, կլիներ, եթե օրինակ, Աստված մի արասցե, թշնամական օդուժը ռմբակոծեր ԳՊՀ-ը և դեկան ընտրված երկու անձինք զոհվեին կամ ասենք տարերային աղետի զոհ դառնային, ծանր հիվանդությունը նրանց տևական ժամանակ գամեր անկողնում և այլ անալոգիկ վիճակներ: Մինչդեռ նման բան չկա. սա ուղղակի զավեշտ է, նոնսենս. մանկապարտեզ է ինչ է…

 

Հաջորդը՝ մեր կողմից արդեն հիշատակված, այսպես կոչված, արտաօրակարգային քննարկման «սոցհարցման ժամանակ» միայն ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար տիկին Թ. Մարությանը և ռեկտորը հայտնեցին ընտրողների, այդ թվում Թ. Մարությանի նկատմամբ ինչ-որ նախընտրական ճնշումների և սպառնալիքների մասին. տիկին Թ. Մարությանը ֆակուլտետի խորհրդի անդամ է, մասնակցել է իր իսկ ընտրությանը, և համոզված եմ, որ անկախ հնարավոր ամեն տեսակի ճնշումներից՝ անպայման ինքն իր օգտին քվեարկած կլինի, այսինքն  նրան  սպառնալը,  եթե  իրականում  նման  բան  եղել  է,  ընտրության  արդյունքների տեսակետից  նշանակություն  չէր  կարող  ունենալ  և  չի  ունեցել, իսկ ռեկտորը նիստն է վարել և ընտրող չի եղել: Մյուս ընտրողներից՝ 18 հոգուց և ոչ մեկն իր ազատ կամքի վրա բռնանալու, սպառնալիքի կամ որևէ ճնշման մասին չի հայտարարել, ընդհակառակը՝  գիտխորհրդում  հիշատակված  «լսումների»  ժամանակ  հայտարարեցին,  նրանք  որոնք  մասնակցել  էին  այդ  ընտրություններին,  որ  նման  բաներ  չեն  եղել: Կարծում ենք, այսքանից՝ վիճակը ամենահամառոտ ձևով ներկայացնելուց հետո, անաչառ ընթերցողի մոտ ոչ մի տարակույս չի մնա այն մասին, որ ինչ-որ անձի, անձանց, շահագրգիռ ուժերի կողմից օրինական ձևով կայացած այդ ընտրությունների շուրջ ինչ-որ նպատակով փորձ է արվում ստեղծել արհեստածին, շինծու վիճակ՝ արդարության երևութականությամբ քողարկված: Չենք կարող նաև չնշել, որ ԳՊՀ-ի ռեկտորի նկատմամբ՝ որպես համալսարանի գործադիր ղեկավարի, ունեցած իմ ամբողջ զուսպ հարգանքով կամ հարգալից զսպվածությամբ հանդերձ, այնուամենայնիվ, պետք է ասել, որ նրա մոտ քննարկվող հարցում վճռական, իրավական մոտեցում դրսևորելու բացակայությունը, մեր կարծիքով, նպաստում է բուհում անհարկի լարվածության ստեղծմանն ու դրա խորացմանը˟: Կարծում ենք, որ ԳՊՀ-ն արհեստականորեն վարկաբեկող այս վիճակին, զանազան ասեկոսեներին վերջ տալու համար իրավասու մարմինները՝ ԿԳ նախարարությունը, ԳՊՀ-ի խորհրդի նախագահը, իրավիճակը պետք է վերցնեն իրենց հսկողության տակ, իրենց ձեռքը և օրինական կարգով լուծեն հարցը: Չի կարելի վիճակն այսպես թողնել, որովհետև չի բացառվում նաև, որ մեզ համար անտեսանելի, անհայտ ինչ-որ ճնշումներ կան հենց ԳՊՀի ղեկավարության՝ ռեկտորի և մյուսների վրա. թե չէ մարդը ինչո՞ւ պետք է համառ ձևով կանգնի «դոշը դեմ տա», ասի՝ ես այսպես եմ ուզում՝ անկախ  նրանից,  թե  ով  է  ընտրվել  դեկան. դա ի՞նչ հարց է. հայրենիք է վտանգից փրկում, ինչ է… Ուստի նման հնարավոր դեպքերում վերադասի վճռական, արդարացի, իրավաչափ միջամտությունը կարող է կենսականորեն կարևոր լինել… Ասենք նաև, որ ընդհանուր առմամբ դրական մոտեցում ունենք պարոն Ա. Ղուկասյանի նկատմամբ՝ գիտնական է, փորձառու անձնավորություն, օժտված կառավարման ջիղով, ոչ քիչ դրական մարդկային հատկանիշներով, անշուշտ լավ կլիներ, որ նման էքսցեսները  չլինեին, և մամուլում երբեմն-երբեմն պտտվող այն լուրերը, թե այսօր կամ վաղը նրան կհանեն, ինձ առանձնապես չի խանդավառում. Դա բուհի պրոբլեմների  արդյունավետ  լուծման ճանապարհը չէ, մյուս կողմից էլ՝ այդ առնչությամբ ինձ համար շատ հոգեհարազատ են իտալացի նշանավոր մտածող Նիկոլո Մաքիավելու /1469-1527/ խոսքերն  այն  մասին,  որ մարդիկ կարծում են,  թե  նոր  կառավարողը  հնից՝ նախորդից լավը կլինի, բայց որպես կանոն միշտ էլ  հակառակն է լինում1: Սակայն անկախ ամեն ինչից՝ թե բուհի ղեկավարությունը, թե նրա ողջ կոլեկտիվը՝ ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, հատկապես առկա կացության պայմաններում պետք է վերաիմաստավորեն իրենց գործունեությունն ու դերը և իրավաչափ գործելակերպով դրանք նպատակամղեն բուհի առջև ծառացած կենսական նշանակություն ունեցող  հիմնախնդիրների լուծմանը և, մանավանդ, հնարավորինս զերծ մնան անհրաժեշտ ներուժ, զարգացման դրական միտումներ ունեցող 50-ամյա բուհը արհեստականորեն վարկաբեկելուց, զանազան մանրախնդրություններից, մեքենայություններից, կոնֆլիկտային  վիճակներ  ստեղծելուց: Աստված  թող  բարին  կատարի:

Ակնհայտորեն  կեղծելով  իրականությունը  «Սյունյաց  երկրում»  սեփական  լրատվություն  անվանմբ  26.01.2018թ.՝  թվագրությամբ  հաղորդում  է  տպագրվել  (դա  նախորդ  հոդվածի  անանուն  շարունակությունն  է…),  որ  իբրև  թե.  «Գորիսի  պետհամալսարանի  գիտխորհուրդը  չեղյալ  է  համարել    երկու  ֆակուլտետներում  կայացած  դեկանների  ընտրությունները».  ո՞վ  է  մեթոդիկ  ձևով  նման  կեղծիքներ  նետում  համացանց  և  ի՞նչ  նպատակով  Աստված  գիտի.  ես  գիտխորհրդի  անդամ  եմ,  մինչև  վերջ  մասնակցել  եմ  19.01.2018թ.  նիստին.  ԳՊՀ   գիտխորհուրդը  դեկտեմբերի  27-ի  ընտրությունները՝  դրա  արդյունքները  չեղյալ  համարելու  մասին  որոշում  չի  կայացրել.  նույնիսկ  ռեկտորը  նման՝  չեղյալ  համարելու  հայտարարություն  չի  արել  և  ինչպես  արդեն  նշեցի  ռեկտորը  պարզապես  միանձնյա  ոչ  իրավաչափ  հայտարարություն  է  արել  պաշտոնակատարներ  նշանակելու  և  մեկ  տարվա  ընթացքում  ընտրություններ  նշանակելու  մասին,  ի  դեպ,  որը  մինչ  այժմ  դեռևս  գրավոր  իրավական  ակտի՝  որոշում,  հրաման,  ձևով  առկա  չէ.  իսկ  դա  նշանակում  է,  որ  ռեկտորի  նման  հայտարարությունները  կարող  են  փոխվել,  գրավոր  իրավական  ակտի  տեսք  չստանալ  ևն.  և,  դրանում  ոչ  մի  անօրինաչափ  բան  չկա: Կարծում  եմ,  որ  հավանաբար  ռեկտորն  էլ  տեղյակ  չէ  վերոնշյալ  «սեփական  լրատվությամբ»  կեղծ  հաղորդմանը,  բայց  այստեղ  էլ  մեկ  այլ  հարց  է  ծագում՝  իսկ  ինչո՞ւ,  նա  կամ  ԳՊՀ  պաշտոնական  մեկ  այլ  աղբյուր,  չեն  ժխտում,  հերքում  այդ  կեղծ  լրատվությունը՝  տեղեկատվությունը.  չէ  որ  դա  աղաղակող  սուտ  է… Ո՞վ  և  ինչ  նպատակով  է  նման  կեղծ  տեղեկություններով,  իրականությունը  խեղաթյուրելով  արհեստական  լարվածություն  ստեղծում  բուհում. ինչո՞ւ  ԳՊՀ  ղեկավարությունը  վճռական  ու  իրավաչափ  մոտեցում  չի  դրսևորում  նման  վիճակին  վերջ  տալու՝  հարցի  լուծումն  իրավական  հարթության  վրա  տեղափոխելու  միջոցով: Եվ  վերջապես  պետք  է  հասկանալ՝  գիտխորհուրդը  ոչ  միայն  նման  որոշում  չի  քվեարկել,  չի  ընդունել,  այլև  չէր  էլ  կարող, նման  «ցանկալի»  որոշում  ընդունել,  համոզված  եմ  երբեք  էլ  չի  ընդունի,  առանց  լուրջ  իրավական  հիմքերի  չեղյալ  հայտարարի    ընտրությունների  արդյունքները… ի  դեպ,  չգիտեմ  ուրիշների  համար  ինչպես,  ինձ  համար  որպես  մասնագետի,  գիտխորհրդի  անդամի,  իրավագիտության  ամբիոնի  վարիչի  համար  էլ  նման  որոշումն՝  առկա  պայմաններում  ամոթալի,  անպատվաբեր  կլիներ՝  իր՝  նման  որոշման  հակաիրավականության  պատճառով… Իսկ  թե  ուսանողներն  ո՞ւմ  համար  են  ամաչում,  ի՞նչն  են  ամոթալի  համարում  կամ  իրականում  ի՞նչը  պետք  է  ամոթալի  համարեն,  կարծում  եմ  մեկնաբանությունների  կարիք  չունի… Ես  «ամաչող  ուսանողներին»  խորհուրդ  կտայի  փոքր-ինչ  խորամուխ  լինել  իրավիճակի  մեջ  և  չշտապել  եզրակացություններ  անել… Այս  վիճակը  ստեղծողներին  պետք  է  ամոթանք  տալ  և  ոչ  թե  նրանց  համար  ամաչել…: Ի  դեպ  պետք  է  սարկազմով  մոտենալ  նաև  իբրև  թե  ԳՊՀ-ում  տեղի  ունեցող  ինչ-որ  բարեփոխումների,  այն  էլ արմատական,  մասին.  եթե  ամբիոնների  փակումը,  կամ  փակում-միավորումները,  աշխատավարձերի  կրճատումները՝  այդ  թվում  մինչև  հանրապետական  միջինից  ցածր,  «ավելորդ»  հաստիքների  կրճատումները  ևն,  որոնք  հավանաբար  կատարվում  են  նաև  երկրի  ընդհանուր  վիճակի  համատեքստում,  բարեփոխումներ  են,  ապա  ըստ  երևույթին  ի  վերջո  ԳՊՀ  փակումը  կլինի  ամենամեծ  բարեփոխումը… բուհը  բազմաթիվ  լուծման  ենթակա  հիմնախնդիրներ  ունի՝  ջանքերը,  բոլոր  միջոցները  պետք  է  նպատակաուղղել  դրանց  լուծմանը,  և  ոչ  թե  կեղծ,  չստուգված  կամ  արհեստականորեն  ուռճացված  տեղեկություններով  կամա  թե  ակամա  սքողել  վիճակը՝  դրանով  իսկ  ավելի  վատացնելով  այն…  

x x x

 

Միաժամանակ  օգտվելով  առիթից, անշուշտ  նաև  հայցելով  խմբագրության  ներողամտությունը  (քանի  որ  ասելիքս  բուն  խնդրին  չի  վերաբերում)՝  այս  նամակով  ես  ցանկանում  եմ  իրազեկել  մեր  հասարակության  լայն  շրջանակներին,  հատկապես  երիտասարդությանը,  որ  արդեն  երկրորդ  տարին  է,  ինչ  ԳՊՀ-ում  գործում  է  «Իրավագիտություն»  մասնագիտությամբ  լիարժեք  բաժին՝  առանց  մանկավարժական  թեքման,  ինչպես  նախկինում  էր,  այսինքն`  այնպիսին,  ինչպիսին  Երևանի  պետական  համալսարանի  իրավաբանական  ֆակուլտետում.  ուսման  վարձը   ճիշտ է, փոքր  չէ,  բայց  այն  ԵՊՀ  իրավաբանական  ֆակուլտետում  առկա  ուսման  վարձի  50%-ից  էլ  ցածր  է,  ուսուցումը՝  թե՛  առկա  և  թե՛  հեռակա՝  բակալավրիական  և հեռակա մագիստրոսական  կրթությամբ:  Պետք  է  օգտվել  այս  հնարավորությունից.  ի  դեպ,  ավելորդ  չեմ  համարում  նշել,  գոհունակության  զգացումով,  որ  լիարժեք  «Իրավագիտություն»  բաժնի  բացման  գործում  լուրջ  ավանդ  ունեն  Սյունիքի  նախկին  մարզպետ,  ԳՊՀ  խորհրդի  նախկին  նախագահ  Սուրեն  Խաչատրյանը,  ներկայիս  ռեկտոր,  պրոֆ.  Արտյուշա  Ղուկասյանը,  և  անշուշտ  նաև  ԿԳ  ներկայիս  նախարար  Լևոն  Մկրտչյանը:

 Իրավագիտության  ուսումնասիրության  առարկան  իրավունքն  է,  օրենքները,  պետաիրավական  երևույթները.  իրավունքն  իր  ծագմամբ  ու  պատմական  դերով  որպես  օրենսդրի  կամքից  անկախ  մարդկանց  վարքագծի  չափ,  որպես  ազատության,  արդարության,  հավասարության  եռամիասնություն,  մարդկային  հասարակության  գոյության  կենսական  պայմաններից  է,  ինչպես  հացը  և  ջուրը.  և  պատահական  չէ  գերմանացի  մեծ  մտածող,  փիլիսոփա  Հեգելի  գնահատականը.  «Իրավունքը  դա ազատ  կամքի  (ազատության)  առկա  կեցությունն  է»2: Իրավագիտություն  բառի  հիմքը  լատիներեն  «jurisprudentia»  բառն  է.  jus,  juris  նշանակում  է  իրավունք,  ճշմարտություն,  արդարություն,  prudentia՝  գիտելիք,  ուսմունք.  այսինքն  գիտելիք,  գիտություն  իրավունքի,  ճշմարիտի,  ճշմարտության,  արդարության  մասին.  գայթակղիչ  մասնագիտություն  է.  դիմե´ք  այդ  մասնագիտությամբ  ուսանելու,  եթե  ձեր  մեջ  բավարար  կարողություն,  կամքի  ուժ  եք  գտնում  դառնալու  իրավունքի,  ճշմարտության,  արդարության  ու  հավասարության  ջատագովներ,  պաշտպաններ,  մարտիկներ…

Գոհունակության  զգացումով  նաև  պետք  է  իրազեկեմ  մեր  ընթերցողներին,  որ  ոչ  միայն  ԳՊՀ  անմիջական  ղեկավարությունը,  այլև  Սյունիքի  մարզպետարանը՝  մարզպետ,  ԳՊՀ խորհրդի նախագահ պարոն Վահե Հակոբյանի գլխավորությամբ  պատրաստակամություն  է  հայտնել  էական  աջակցություն  ցույց  տալու  իրավագիտություն  մասնագիտության  կայացմանը,  մասնավորապես  ուսուցման  գործընթացի  համար  անհրաժեշտ  Կրիմինալիստիկայի  (Քրեագիտության)  լաբորատորիայի,  իսկ  հետագայում  նաև  այդ  հիմքի  վրա  տարածաշրջանային  փորձագիտական  կենտրոնի  կայացմանը: Իրավագիտություն  մասնագիտության  կայացումն  էապես  կնպաստի  նաև  մարզում  առկա  իրավական  նիհիլիզմի  հաղթահարման,  իրավական  գիտակցության,  իրավական  գաղափարախոսության  անհրաժեշտ  մակարդակ  ապահովելուն՝  ի  փառս  և  ի  բարօրություն  մեր  հասարակության  ու  նորանկախ  պետականության: Անշուշտ  բոլորիս  համատեղ  ջանքերով  պետք  է  կայանա  այդ  մասնագիտությունը՝  հեռանկարում՝ առանձին  իրավագիտական  ֆակուլտետը.  կրկնում  ենք  բոլորիս  ջանքերով,  աջակցությամբ,  այլապես  նրա  լիարժեք  կայացումը  տեղի  չի  ունենա…

Հարգանքով՝ Մ.Մ. Թելունց

Գորիսի  պետական  համալսարանի  իրավագիտության  ամբիոնի  վարիչ

29.01.2018

Լուսանկարում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա.Ղուկասյանն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին