▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգենը ողջ լիներ՝ քեզ *** էս խոսքերիդ համար». Տիգրան Վարդանյանը՝ Սասուն Միքայելյանին

 

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի գրառումը․ «Սասուն Միքայելյանն ասում է, որ 30 տարի բանակ չենք ունեցել:
Հարց էլի, դրա համա՞ր էիր Սերժ Սարգսյանի ետևից շեֆ-շեֆ ասելով ու գերագույն հրամանատար ասելով քայլում: Բա, որ բանակ չենք ունեցել 30 տարի, բա Եռաբլուր ինչի՞ ես գնում: Բա, որ չենք ունեցել, բա Քառօրյա ու 44-օրյա պատերազմների ժամանակ ՀՀ ԶՈւ համազգեստով ո՞վ էր կռվում: Ասում ես միայն Վազգենի ժամանակ ենք բանակ ունեցել, բայց մեկ բան մոռանում ես, որ Վազգենը ողջ լիներ քեզ գլխից կթողեր էս խոսքերիդ համար ու ոչ միայն էս խոսքերիդ համար:
Սերժ Սարգսյանին որպես ընկեր, Արցախյան գոյամարտը, բանակին ուրացողը խոսում է բանակ ունենալ-չունենալուց: Բանակ չունեի՞նք ու դրա համար ես երևի հանգիստ ապրել ու հարստություն դիզել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին