▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետության պարտավորությունը ծնողի ձեռքը սև թուղթ տալը չէ ...

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասնում է 33-ի՝ 2026 թվակաին 8 ամսվա ընթացքում։ Ընդ որում երեք մահ՝ վերջին 10 օրում․
Այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ զինծառայողի՝ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվ սա այն իրավիճակն է, որի վերաբերյալ արդեն պետք է ոչ միայն հերթական անգամ արձանագրել, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում, այլ տալ ավելի մեծ հարց՝ ի՞նչ է կատարվում բանակում, և ինչո՞ւ է զինծառայողների կյանքն այսքան հաճախ ընդհատվում ոչ մարտական պայմաններում։
Երբ մահերը մեկը մյուսին հաջորդում են, միայն յուրաքանչյուր դեպքն առանձին քննելը բավարար չէ։
Պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները։
Ինչո՞ւ են զինծառայողները մահանում։
Որտե՞ղ են առաջանում ամենամեծ ռիսկերը։
Ի՞նչ է կատարվում այն զորամասերում, որտեղ զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պրակտիկան վերածվում է նվաստացման, ճնշման կամ վտանգավոր չգրված պատիժների համակարգը։
Առանձին ուսումնասիրության խնդիր է նաև հայհոյանքի և, այսպես կոչված, քֆուր դնելու ճգրված օրենքը, որը ոչ միայ մարդու արժանապատվության նվաստացման ու բազմաթիվ բախումների առիթ կարող է լինել, այլև՝ կյանքի իրավունքի խախտման։
Ի վերջո երիտասարդ կյանքեր են, որոնք պահպանելը պետության պարտավորությունն է, ոչ թե մեկ հաղորդագրությամբ սև թուղթ տալը՝ ծնողի ձեռքն ու անհատական վարույթով սահմանափակվելը։
Սա յուրաքանչյուրիս պահանջը պետք է լինի, որպես մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգային խնդիր»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ են պետք ՊՆ-ի վշտակցությունը և զորակցությունը
Բանակում բարդակ է, որի հետևանքով խաղաղ պայմաններում զոհերի թիվն անընդհատ ավելանում է։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Պաշտպանության նախարարությունը վշտակցել և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Ո՞ւմ են պետք ՊՆ-ի վշտակցությունը և զորակցությունը։ Մահացածի հարազատի՞ն ինչպես կարող է ՊՆ-ն զորակցել, երբ զինվորի մահվան մեջ ինքն էլ է մեղավոր, քանզի զոհերը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք են։ Մինչ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը Սևանում, Վարչաֆեստում թմբուկ է զարկում, տարբեր բենդերի պետբյուջեից միլիոնավոր դրամներ բաժանում, Սուրեն Պապիկանը և Էդվարդ Ասրյանը իրենց փիառով են զբաղված, ծնողները իրենց զավակների փոխարեն օջախներում նրանց գադաղներն են ընդունում»:

***

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ պաշտպանության նախարարը Պապիկյան Սուրենն է, բանակում տիրող իրավիճակը սա կլինի։
Քավ լիցի, դժբախտ պատահարներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում բանակում, մեկ-երկու դժբախտ պատահար չէ. սա բանակում առկա խորքային խնդիրների հետևանք է։
Պաշտպանության նախարարը պետք է պատասխանատվություն կրի և առաջին հերթին անհապաղ ազատվի նախարարի պաշտոնից։
Վերջիվերջո, ե՞րբ պետք է հասկանաք, որ պետությունը, բանակը և այլոց կյանքը խաղալիք չեն։ Բանակ ղեկավարելու համար համապատասխան գիտելիքներ են պետք, փորձ, հմտություններ և բնածին ձիրք, ոչ թե ով պատահի դառնա բանակի ղեկավար»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ կատարվում է ՀՀ Զինված ուժերում, քաղաքական է, պետական կառավարման հարց է։ Պատասխանատուն մեկ մարդ է, (եվ այդ մարդը Նիկոլն է)։
Վաղը խորհրդարանում նա փորձելու է ներկայացնել հաջորդ կառավարության ծրագիրը։ Այդժամ խոսելու ենք։ Մանրակրկիտ ներկայացնենք այս իրավիճակի պատճառները»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ բանակում շարունակվում են սպանությունները։
Նախկինում Նիկոլը ու իր զանգվածը վայնասուն էին բարձրացնում, թե բանակում զոհեր կան ու եթե Արցախը չլինի, չեն լինի նաև զոհեր։ Իսկ հիմա նրանց ժխտումը չկա, բայց զոհերը կան։
Եթե նախկինում զոհերի մեծ մասը հանուն հայրենի սահմանների պաշտպանության էին, ապա հիմա` անիմաստ, վտանգավոր ու անհեթեթ, իսկ լայն առումով` իշխանությունների հանցավոր անգործության, տարածած ատելության ու քաոսի հետևանքով։
Ռազմական ոստիկանությունն ու դատախազությունը ոչինչ չեն փոխելու, սա ասում եմ 100% վստահությամբ։
Բանակի խնդիրները չեն կարող հասկանալ բանակից թռածները, ծառայության հետ կապ չունեցող մարդիկ: Զինվորական ծառայության մեջ ամեն մանրուք ունի նշանակություն, որը չեն կարող հասկանալ զինվորական ծառայության դժվարություններով չանցած մարդիկ։
Իսկ նոռմալ երկրում հիմա մինչև վարչապետ ու նախագահ արդեն հրաժարական էին տվել, բայց դե Հայաստանում պատասխանատվություն, պատիվ բառերը անիմաստ բաներ են դարձել»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին