Երեկ, վարչապետի հետ հանդիպած առևտրականների ներկայացուցիչները չեն ցանկացել, որպեսզի լրագրողները լուսաբանեն հանդիպումը:
«Չենք ուզում օտար ականջ լսի, էսի տղավարի զրույցա լինելու»,- ասել են նրանք:
Լրիվ հայկական մենթալիտետի մեջ տեղավորվող մտածողություն է, որն, ի վերջո, հանգեցնելու է առևտրականների շարժման ֆիասկոյին կամ ոչ հրապարակային պայմանավորվածության:
Այդ պայմանավորվածությունը հանգելու է նրան, որ կառավարությունը, մեծ իմաստով, չի նահանջելու իր քաղաքականությունից, սակայն խաղալու է ժամանակի վրա. ասենք՝ օրենքը կիրառվելու է ոչ թե հոկտեմբերի 1-ից, այլ՝ մի քանի ամիս հետո:
Սրանից առևտրականների խնդիրները չեն լուծվելու, բայց կառավարությունը ժամանակ է ունենալու՝ նրանց շարժման ռեսուրսը փոշիացնելու:
Ոմանց համոզելու են, մյուսներին մի թեթև կվախեցնեն, երրորդները կհոգնեն:
Կլինեն նաև «ոտքերով» բողոքողներ ու մարդիկ, ովքեր իրենց խնդրի լուծումը կտեսնեն քաղաքական հարթության մեջ:
Հանրագումարում՝ չենք ունենա առևտրականների միասնական շարժում:
Մոտավորապես կկրկնվի «Դեմ եմ»-ի նախադեպը:
«Տղավարի զրույց»-ների վերջը դա է...