ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մասին գրեթե ամեն օր ինչ-որ սկանդալային բան է գրվում մամուլում: Խոսվում է այն մասին, որ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում աչքի չի ընկել դինավագիտական էթիկետով, ասվում է, թե պատվիրակության ներսում հարաբերություններն այնքան են սրված, որ անգամ միասնական ասուլիս հնարավոր չէ կազմակերպել: ԵԽԽվ-ում աշխատանքային մեծ փորձ ունեցող Հովիկ Իգիթյանն էլ ասում էր, որ գործող պատվիրակությունն ենթակա է փոփոխության՝ իր բոլոր անդամներով հանդերձ:
Հիմա ես զարմանում եմ, որ մեր խորհրդարանի ղեկավարությանը, ԱԳՆ-ին ու նախագահի աշխատակազմին այս խնդիրը բացարձակապես չի հուզում: Այնպիսի տպավորությւոն է, որ ԵԽԽՎ-ն մեզ այլևս պետք չէ. չեն ուզում անգամ այնպիսի պատվիրակություն ուղարկել, որ կարողանա գոնե կանխել հակահայկական բանաձևերի ընդունումը: Գուցե ճի՞շտ են ոմանք, որ պնդում են, թե մեր իշխանություններն անգամ մտածում են ԵԽԽՎ պատվիրակություն չուղարկելու մասին:
Ես գիտեմ, որ ասածս անհեթեթություն է, բայց ի՞նչ պակաս անհեթեություն է Ստրասբուրգ նման պատվիրակություն ուղարկելը...