▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ արվեստի քննադատ եմ և անտարբեր չեմ ոլորտի նկատմամբ. Լիլիթ Սարգսյան

Արվեստի անկախ քննադատ, համադրող Լիլիթ Սարգսյանի նամակը «Իմ Երևան»  կայքի խմբագրին/պատճենն՝ Asekose.am-ի խմբագրին/: 

Բարև ձեզ, 

Այսօր Ձեր ամսագրի էջերում հայտնաբերեցի Անի Սմբատի -ի հեղինակած հետևյալ հոդվածը ճանաչված արվեստագետ Սահակ Պողոսյանի՝ մեծ համբավ և հանրային լայն ընդունելութուն վայելած «Մեծ մորս աչքերի լռությունը» գեղարվեստական նախագծի վերաբերյալ, որը օրերս բացվեց Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: Ուրախ եմ, որ կրտսեր «կոլեգաս», ով անցել է նաև իմ անցած և իմ ավագ կոլեգաների հիմնած արվեստի դպրոցները, հանձն է առնում անդրադառնալ արվեստաբանական, մշակութային և պատմական խոր իմաստներ պարունակող այնսպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք արծարծում է Սահակ Պողոսյանն իր արվեստում:

Սակայն, խոր տարակուսանքով պետք է Ձեր ուշադրությունը դարձնեմ այն հանգամանքին, որ վերոհիշյալ հոդվածում տեղ են գտել մարտի 13 գիշերը, ցուցահանդեսի բացումից ժամեր անց, Asekose կայքում հրապարակած, նույն թեմային վերաբերող իմ հոդվածից ուղիղ, անփոփոխ կերպով վերատպված հատվածներ

Ահա խնդրեմ, ծանոթացեք խնդրո առարկա «copy-paste» արված հատվածներին.

.   «Ցուցահանդեսի համադրողն է Նազարեթ Կարոյանը, ով նաև հեղինակել է այս առթիվ Կենտրոնի լույս ընծայած պատկերագրքի ներածականը, իսկ լուսանկարների հեղինակն է Գերման Ավագյանը»:
2.
«Մեծ մորս աչքերի լռությունը» վերջին երկու տարիների ընթացքում արվեստագետի ստեղծած ամենախոշոր նախագիծն է, որում նա, սեփական զգացողություններն ու հուշերը արթնացնելով «համր առարկաների» միջոցով, խոսեցնում է դրանք… խոսեցնում, գուցե, Եղեռնը տեսած իր մեծ մոր փոխարեն, ով չէր պատմում, չէր խոսում այդ մասին»:
3.
Դրանց փիրուզ քարը զուգորդվում է աչքերի հետ. նրանք ասես խեղդվել են մազութի մեջ կամ քարացել-սառել են, ինչպես զարհուրելի մի բան տեսնող, անասելի ցավ ապրող մարդն է աչքերը հառում ու քարանում… Նրանցից շատերը չէին խոսում անգամ տասնամյակներ անց, երբ ցավը կարծես բթացած պետք է լիներ, սարսափի ապրումը՝ փարատված, նրանք չէին խոսում, սակայն նրանց աչքերում դաջված էր անանցանելի ցավը: Նրանցից շատերի՝ մեր տաճկահայ տատիկների ու պապիկների աչքերը երկնագույն էին…
4.  Իսկ այս հատվածը փոքր-ինչ վերաշարադրած՝ նույնպես իմ տեքստից վերցրած իմ գաղափարն է, որով ես վաղորոք կիսվել էի Սահակ Պողոսյանի հետ և նրանից համաձայնություն ստացել այդպես մեկնաբանել իր գործը: Բոլոր ապացույցները օրով և ժամով առկա են՝ պահպանված ֆեյսբուքյան իմ չաթում.
«Պարաֆինն ու մազութը. Եղեռնին նվիրված «Մեծ մորս աչքերի լռությունը» Սահակ Պողոսյանի նախագծում բերված հակադիր իմաստներ կրող սուբստանցներ: Մեկը՝ մշակութային զմրսիչ, որը, թեպետ և մածուցիկ, բայց թափանցիկ է, մյուսը՝ քաղաքական զմրսիչ, սև ու անհաղորդ, որն իր մեջ է խեղդում պատկերը (մշակույթը), ծածկում այն: Երկուսն էլ նավթամթերք են, այն նյութի վերամշակման արդյունքը, որը արևմտյան և արևելյան աշխարհների հակամարտության կռվախնձորն էր հարյուր տարի առաջ և այսօր…»
Այսպիսով, հարգելի պարոն Եղիազարյան, նամակս երկու նպատակ է հետապնդում.
1. Ես պահանջում եմ Ձեր հանդեսի կողմից հրապարակային բացատրություն և գրագողության փաստի ճանաչում, հակառակ դեպքում այն կվերածվի նյութական փոխհատուցման պահանջի դատական կարգով:
2. Քանի որ ինքս մեդիադաշտում հանդես եկող արվեստի քննադատ եմ և անտարբեր չեմ ոլորտի նկատմամբ, ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր և մյուս բոլոր խմբագիրների ուշադրությունը դարձնել դաշտի դերակատարների՝ հատկապես արվեստի ոլորտին անդրադարձող կադրերի, մասնագիտական պատրաստվածության, ինքնուրույն աշխատելու կարողության և աղբյուրներից օգտվելու էթիկայի ու հմտության վրա: Կարծում եմ, սրանք մեր բարդ մասնագիտության ազերն են, իսկ մասնագիտական էթիկան հարակից է նաև մի կողմից անհատական, մյուս կողմից՝ հանրային էթիկայի խնդիրներին: 
Ի գիտություն՝ նամակը հրապարակվելու է նաև Asekose կայքում, քանի որ հեղինակային իրավունքի խնդիրը մեդիադաշտում վերջերս խիստ հրատապ է դարձել և արդեն անցել է մասնավոր հեղինակային իրավունքից՝ հանրային իրավունքի դաշտ:
Խորապես շնորհակալ եմ ուշադրության համար
Հարգանքով՝ 
Լիլիթ Սարգսյան
արվեստի անկախ քննադատ, համադրող 

1.   «Ցուցահանդեսի համադրողն է Նազարեթ Կարոյանը, ով նաև հեղինակել է այս առթիվ Կենտրոնի լույս ընծայած պատկերագրքի ներածականը, իսկ լուսանկարների հեղինակն է Գերման Ավագյանը»:


2.«Մեծ մորս աչքերի լռությունը» վերջին երկու տարիների ընթացքում արվեստագետի ստեղծած ամենախոշոր նախագիծն է, որում նա, սեփական զգացողություններն ու հուշերը արթնացնելով «համր առարկաների» միջոցով, խոսեցնում է դրանք… խոսեցնում, գուցե, Եղեռնը տեսած իր մեծ մոր փոխարեն, ով չէր պատմում, չէր խոսում այդ մասին»:


3.Դրանց փիրուզ քարը զուգորդվում է աչքերի հետ. նրանք ասես խեղդվել են մազութի մեջ կամ քարացել-սառել են, ինչպես զարհուրելի մի բան տեսնող, անասելի ցավ ապրող մարդն է աչքերը հառում ու քարանում… Նրանցից շատերը չէին խոսում անգամ տասնամյակներ անց, երբ ցավը կարծես բթացած պետք է լիներ, սարսափի ապրումը՝ փարատված, նրանք չէին խոսում, սակայն նրանց աչքերում դաջված էր անանցանելի ցավը: Նրանցից շատերի՝ մեր տաճկահայ տատիկների ու պապիկների աչքերը երկնագույն էին…

4.  Իսկ այս հատվածը փոքր-ինչ վերաշարադրած՝ նույնպես իմ տեքստից վերցրած իմ գաղափարն է, որով ես վաղորոք կիսվել էի Սահակ Պողոսյանի հետ և նրանից համաձայնություն ստացել այդպես մեկնաբանել իր գործը: Բոլոր ապացույցները օրով և ժամով առկա են՝ պահպանված ֆեյսբուքյան իմ չաթում. «Պարաֆինն ու մազութը. Եղեռնին նվիրված «Մեծ մորս աչքերի լռությունը» Սահակ Պողոսյանի նախագծում բերված հակադիր իմաստներ կրող սուբստանցներ: Մեկը՝ մշակութային զմրսիչ, որը, թեպետ և մածուցիկ, բայց թափանցիկ է, մյուսը՝ քաղաքական զմրսիչ, սև ու անհաղորդ, որն իր մեջ է խեղդում պատկերը (մշակույթը), ծածկում այն: Երկուսն էլ նավթամթերք են, այն նյութի վերամշակման արդյունքը, որը արևմտյան և արևելյան աշխարհների հակամարտության կռվախնձորն էր հարյուր տարի առաջ և այսօր…»

Այսպիսով,  նամակս երկու նպատակ է հետապնդում.


1. Ես պահանջում եմ Ձեր հանդեսի կողմից հրապարակային բացատրություն և գրագողության փաստի ճանաչում, հակառակ դեպքում այն կվերածվի նյութական փոխհատուցման պահանջի դատական կարգով:
2. Քանի որ ինքս մեդիադաշտում հանդես եկող արվեստի քննադատ եմ և անտարբեր չեմ ոլորտի նկատմամբ, ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր և մյուս բոլոր խմբագիրների ուշադրությունը դարձնել դաշտի դերակատարների՝ հատկապես արվեստի ոլորտին անդրադարձող կադրերի, մասնագիտական պատրաստվածության, ինքնուրույն աշխատելու կարողության և աղբյուրներից օգտվելու էթիկայի ու հմտության վրա: Կարծում եմ, սրանք մեր բարդ մասնագիտության խազերն են, իսկ մասնագիտական էթիկան հարակից է նաև մի կողմից անհատական, մյուս կողմից՝ հանրային էթիկայի խնդիրներին: 
Ի գիտություն՝ նամակը հրապարակվելու է նաև Asekose կայքում, քանի որ հեղինակային իրավունքի խնդիրը մեդիադաշտում վերջերս խիստ հրատապ է դարձել և արդեն անցել է մասնավոր հեղինակային իրավունքից՝ հանրային իրավունքի դաշտ:


Խորապես շնորհակալ եմ ուշադրության համար:


Հարգանքով՝ 


Լիլիթ Սարգսյան

արվեստի անկախ քննադատ, համադրող 

Կարդացեք նաև՝  Իրացման Գոտի -ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. մերկ ճշմարտություն` մերկ քանդակների մասին

 

Ստորև լուսանկարներ՝ Սահակ Պողոսյանի ցուցահանդեսից/ հեղինակ Գերման Ավագյան/ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին