Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․
Ժամանակակից արագություններն այն տեմպն ունեն, որ օրերի հաշվարկ է գնում պրոցեսների՝ զարմանալիից մինչև սովորական դառնալը:
Պատերազմի առաջին մեկ շաբաթը բոլորը գերզգայուն էին: 3-րդ շաբաթվա ավարտին մեծամասնությունը առավոտ-երեկո ռեժիմով զուտ հետևում էին լրատվությանը:
Նույնը տեղի ունեցավ մայիսի 1-ից մեկնարկած «Դիմադրություն» շարժման հետ:
Նույնը կատարվեց Արցախի շրջափակման հետ:
Իսկ դա տեղի է ունենում միմիայն ԼՂՈԶՎԱԾ պահանջների և ԿԻՍԱՎԱԽԵՑԱԾ պայքարի պատճառով, որը չունի ՀՍՏԱԿ ռազմավարություն, ԲԼԻՑ ԿՐԻԳ գործողությունների պլան, ՇԵՇՏԱԴՐՎԱԾ ԵՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ հռետորաբանություն, մասսաների կողմից ԼԻԴԵՐ(ների) ճանաչում և ընդունում, ծրագրային դրույթների ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ իրականացում:
Քանի Արցախից չի հնչում ԿՈՆԿՐԵՏ մեղավորի անուն, այլ պաստառների վրա պահանջ է դրվում ՀԱՅԱՍՏԱՆԻ անունով՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Օրինակ. «Հայաստան, չգնաս զիջումների»: Ու՞մ է ուղղված սա:
Քանի արցախցի և ,ոչ միայն, երգիչ-երաժիշտ-արվեստագետները ՄԱԿ-ի դիմաց են բողոքում, այլ ոչ ԿՈՆԿՐԵՏ մեղավորի անունն են տալիս՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Ի դեպ, ու՞ր մնաց ձեր հետևողականությունը: Դուք գոհ ե՞ք ձեր արածի արդյունքներից:
Քանի դեռ ներհայաստանյան ՄԻԱԿ օրակարգը իշխանափոխությունը չէ, այլ ԿՈՆԿՐԵՏ մարդու կամ մարդկանց իշխանության գալը՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ: