▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հարգանքով վերաբերվենք ու չդատափետենք բանակից ազատվելու հնարավորություն ունեցողներին.Պատգամավոր

Օրերս ինչո՞ւ են առաջնագծում հիմնականում անապահով խավերի երեխաները հարցին պատասխանելիս  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն  ասել էր, որ մեր հասարակությունը պետք է վերլուծի ու հասկանա՝ ովքե՞ր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքե՞ր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինծառայությունից, ովքե՞ր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել…:

Իսկ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը շտապել էր հիշեցնել, որ ինքն ու  Թևան Պողոսյանը նախագիծ էին ներկայացրել, համաձայն որի ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, սակայն  իշխանությունը հետաձգել է  այն:

«Երկու տարի առաջ ներկայացրեցինք նախագիծը և  քանի որ թեժ քննարկումներ էին, մեկ տարով  հետաձգվեց: Իսկ ապրիլյան դեպքերից ու ՊՆ նախարարի հայտարարությունից հետո իմացանք, որ Կառավարությունն էլ ունի սեփական նախաձեռնությամբ մշակումներ, ուստի որոշվեց քննարկումներ կազմակերպել»,-հայտնեց Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝  պետք է հարգանք ունենալ օրենքի հանդեպ՝ լավն է այն, թե՝ ոչ.

«Եթե մարդը կարողացել է օրենքով տարկետում ստանալ, ազատվել բանակում ծառայելու հնարավորությունից, պետք է հարգանքով վերաբերվենք նրանց ունեցած հնարավորություններին և ամեն անգամ չփորձենք դատափետել ու անարգանքի սյունին գամել: Եթե մարդիկ օրինական են արել ամեն ինչ, ապա պետք է հանգիստ վերաբերվենք այս հարցին»,-նկատեց Թևան Պողոսյանը:

Հարցին, թե Թևան Պողոսյանն ինքը ծառայե՞լ է բանակում. Պատասխանեց. «Ոչ։ Ես էլ եմ օգտվել ամեն ինչից օրինական։ Ես Ղարաբաղում եմ եղել պատերազմի ժամանակ, մնացածը դուք գնահատեք»։

Ինչ վերաբերում է  կոռուպցիոն ռիսկերից ազատվելուն, պատգամավորը չգիտի, թե ինչպես է պետք ազատվել.եթե հուշեն՝ դեմ չի լինի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավանություն է տալիս Թևան Պողոսյանի օրենսդրական առաջարկին.

«Մենք տարկետման մասին ընդհանրապես պետք է չխոսենք, բոլորն էլ բանակ պետք էգնան: Իսկ, եթե կան տաղանդներ, չափորոշիչներ պետք է լինեն»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին