«Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց»,-Աժ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ միջև տեղի ունեցած միջադեպին։ «Մինչև շենք մտնելն ինչ-որ խոսակցություն և հրմշտոց է եղել, վիդեոներն ինքս տեսել եմ։ Ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում` այնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն»,- ասաց Սանոսյանը։ ԱԺ-ում Նախարարը նաև հավելեց, որ այս պահին որոշակի իրավական գործընթաց է կատարվում, որն առավել մանրամասն պատասխաններ կտա հարցերին։ |