«Վիրավորական արտահայտություններին լուրջ վերաբերվել պետք չէ։ Ես շնորհակալ եմ երկրորդ նախագահին էլ, երրորդ նախագահին էլ, որ իրենք մնացին կոռեկտության սահմաններում, որովհետև ես էլ եմ մնացել կոռեկտության սահմաններում»,- այս մասին «ՆյուԴեյ»-ի հետ հարցազրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սոցցանցերում վիրավորական արտահայտությունների ու քննադատությունների թիրախ է դարձել՝ պայմանավորված իր այն հայտարարությամբ, որ Բագրատ Սրբազանի շարժումը չհաջողվեց նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստվերների պատճառով։ «Ես իրենց չեմ վիրավորել, իրենք էլ ինձ չեն վիրավորել, մենք խոսել ենք քաղաքական լեզվով, հնչեցրել ենք քաղաքական գնահատականներ»,- նշեց Աջապահյանը՝ հավելելով, որ իր կարծիքը չի փոխել։ «Ես ուզում էի, որ այդ ստվերը չլիներ, և հույս ունեի, որ այդ ստվերը կքաշվի, կվերանա, չքաշվեց, չվերացավ, այլ գնալով ավելի մեծացավ»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։ |
«Շնորհակալ եմ երկրորդ և երրորդ նախագահներին՝ իրենք մնացին կոռեկտության սահմաններում»․ Միքայել Աջապահյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet