Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, այլաբանական մեկնաբանություններով, ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին»: *** |
«Մսխման պատճառով մարդը պետք ա գնա նստի: Ասել ենք՝ սա մեր հայրենիքն է, մեր ընտանիքն է, մի՛ արեք»,- «Երևան Տրիբուն»-ի հետ զրույցում ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «մենք սուղ բյուջե ունենք, դուք ասում եք՝ կառավարություն ա, կարող է ինչ-որ բանում էլ ձախողվի. ի՞նչ կասեք մսխման մասով»: «Եթե սեղանին 10 հոգով նստած ենք, 10 կտոր կարկանդակ են բերում, մեկը 7 կտոր ա վերցնում, չի լինում, պետք ա տաս, գլուխը պոկես՝ նկատի ունեմ իրավական առումով»,-նշել էր Սուքիասյանը: |