Քաղաքացի Վերժո Սարգսյանը բողոքում է «Ամիո» բանկից․ այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
«Դիմում եմ ՀՀ կառավարություն , ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում AMIO BANK CJSC/ԱՄԻՈ ԲԱՆԿ ՓԲԸ-ից իմ դիմումի պատասխանը, որը վերաբերվում էր Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածներին՝ կառավարության կողմից Ն-169Լ որոշմամբ տրամադրված հավաստագրերին։
Հարյուրավոր ընտանիքներ բնակարան են Ձեռք բերել վերոնշյալ բանկի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ` պետության կողմից տրամադրված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին հասանելի հավաստագրերով։ Այն բնակարանները, որը ձեռք է բերվել հավաստագրի արժեքից պակաս գնով ( մեկ հավաստագրի արժեքը 10,000,000 դրամ), պետք է երկրորդ փուլով մնացորդային գումարը տրամադրվեր բնակարանի վերանորոգման կամ գույքի ձեռք բերման համար։ Բանկը ամիսներ շարունակ հորդորում էր սպաել, իբրև պետք է մեկնարկվեր երկրորդ փուլը, արդեն մեկ տարի անց բանկը հրաժարվում է վճարել այդ գումարները։
Խնդրանքս հարյուրավոր ընտանիքների անունից ` տալ հանձնարարական և ստեղծել հանձնաժողով, որպեսզի բանկը իր պարտականությունները հասցնի ավարտին։
Սա խոսում է այն մասին, որ առկա չէ ոչմի վերահսկողություն ծրագիր շրջանակներում
Նշեմ , որ մյուս գործընկեր բանկերն արդեն իսկ ավարտել են երկրորդային փուլի վճարումները»։
Կարդացեք նաև՝ «Ամիո բանկ»-ից Աֆղանստան 1 միլիոն դոլար է փոխանցվել․ Վարդան Ղուկասյան