▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացնո՞ւմ եք ` Վազգեն Սարգսյանն ինչ բուռն կարձագանքեր․․․

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Սա բացահայտված մեծ ավանտյուրա ա: Վազգեն Սարգսյանը պատկերացնո՞ւմ եք ինչ բուռն արձագանք կունենար նման կասկածելի դրսևորումների հետ կապված: Կարծում եմ՝ այս գործարքների մեջ շատ մեծ դեր են խաղացել այն ժամանակվա Կառավարության աշխատակազմը և աշխատակազմի ղեկավարը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին