ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար արևմուքը կարող է ոչինչ չանել, Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այստեղ սխալվել հնարավոր չէ, հատկապես եթե խոսքը գնում է այնպիսի փորձառու և բանիմաց դիվանագետի մասին, ինչպիսին Լավրովն է: Կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել, ինչը հակասում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգուն, երկկողմ և բազմակողմ բազմաթիվ պայմանագրերին, ռազմավարական դաշնակցության սկզբունքներին ու հիմունքներին: Մենակ դեռ չեմ հասկանում, թե ինչի համար: Չէ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում հավատալ»: |
«Որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել». Արթուր Ղազինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet