ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը. «Փորձ է արվում այդ մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր, սա այն համատեքստում, երբ նույն իշխանությունը մի քանի ամիս առաջ Կառավարության նիստով աճուրդի էր բերել 71 ռազմական օբյեկտ, որոնք գտնվում են ՊՆ բալանսի ներքո»: Աբրահամյանի պնդմամբ՝ դատախազության միջնորդության քննարկման նպատակը մի կողմից՝ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոտնձգություններն են, մյուս կողմից՝ հանրության որոշ խմբերի մոլորության ենթարկելը: |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը (հիմքում՝ զորամասի տարածքի օտարման գործն է), վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց լրագրողներին. «2022 թվական, ապրիլի 15. Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը: Հիմա ի՞նչ, հայտարարենք, տեսեք՝ զորամասեր են վաճառո՞ւմ. ո՛չ, պարզապես չգործող են ու նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»,- նշեց պատգամորը: Դիտեք նաև՝ |
«Նույն իշխանությունը Կառավարության նիստով աճուրդի էր բերել 71 ռազմական օբյեկտ». Տիգրան Աբրահամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet