«Ռուսները, իհարկե, շատ հարցերում թերանում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է Արցախի հարցից ձեռքերը լվանա»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Բերձորի միջանցքի խնդրից, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին, ասաց. «Ցինիկ հաշվարկ է հայտարարել, թե 120 հազար արցախահությանը զոհաբերելու հաշվին փրկում ենք 3 մլն հայությանը… սա լուրջ տրավմա է լինելու հայության և հայոց պետականության համար: Նման հաշվարկը ոչ միայն անբարոյականություն է, այլև՝ ստրատեգիական սխալ»: