«Ժամանակ» թերթը գրում է. «Շվեյցարահայ գործարար եւ բարեգործ Վարդան Սրմաքեշը եւ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ:
Սրմաքեշը Հայաստանի առաջնությանը մասնակցող Երեւանի «Արարատի» սեփականատերն է, իսկ Սամվել Կարապետյանը նպատակ ուներ Հայաստանի առաջնություն բերել 2017թ. մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատը», որը մասնակցում է Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությանը:
Սամվել Կարապետյանի ցանկությունն է եղել, որ Երեւանի «Արարատը» անվանափոխվի, եւ Հայաստանի առաջնությունում «Արարատ» անվան տակ մասնակցի միայն մոսկովյան ակումբը: Սակայն Սրմաքեշը հասկացրել է, որ ոչ մի պարագայում չի զիջելու, քանի որ ինքն էլ «Արարատի» հետ կապված ծրագրեր ունի, որոնք պատրաստվում է իրագործել առաջիկայում: Փաստորեն, Մոսկվայի «Արարատը» կմնա Մոսկվայում, Երեւանինը՝ Երեւանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում