▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մտածում ենք Հայաստանի համերգը հեռարձակել ամբողջ աշխարհով. Սերժ Թանկյան

 

«System of a Down»-ի համերգային շրջանառության գագաթնակետը՝ Երեւանում անվճար մեծ համերգով, որտեղ խումբը երբեք ելույթ չի ունեցել, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիշատակ կլինի: Այս մասին «Asbarez»-ին տված հարցազրույցում ասել է «System of a Down» ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:
«Գրեմմի»-ի արժանացած խմբի՝ «Wake Up the Souls» անվանումով շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնարկելու է ապրիլի 6-ին, Լոս Անջելեսում: Այնուհետեւ երաժիշտները կմեկնեն Լոնդոն, Քյոլն, Բրյուսել, Ամստերդամ եւ Մոսկվա, իսկ ապրիլի 23-ին անվճար համերգ կտան Երեւանի Հանրապետության հրապարակում:
«Մենք մտածում ենք Հայաստանից համերգն անվճար հեռարձակել ամբողջ աշխարհով, այնպես որ՝ բոլորը կարող են լինել մեզ հետ՝ Երեւանի Հանրապետության հրապարակում»,- ասել է Սերժ Թանկյանը՝ հավելելով, որ «Wake Up the Souls» շրջագայության նպատակը ոչ միայն Ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելն է, այլեւ «արդարության ուղեկիցը» լինելը:
Երգչին ոգեշնչում են թուրքական հասարակության որոշ շերտերի շրջանում փոփոխության նշանները, որոնք «զարմանալի աշխատանք են տանում՝ փորձելով հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»: «Գիտեք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորներից մեկն օրինագծի նախագիծ է ներկայացրել՝ անցյալի բոլոր հանցագործությունները ճանաչելու մասին: Չնայած Թուրքիայի իշխող կուսակցությունը վերահսկում է խորհրդարանը եւ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի, նախագծի առաջադրումն արդեն իսկ լավ նշան է: Կարծում եմ՝ մենք սովոր ենք քիչ բան սպասել թուրքական կառավարությունից, սակայն կարող եմ ասել, որ դա նաեւ մեզանից է կախված: Գոյություն ունի «Նախագիծ 2015» անվանումով կազմակերպություն, որը մարդկանց կոչ է անում 2015 թվականին Ստամբուլ գնալ: Կարծում եմ՝ հետաքրքիր է վերադառնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է»,- նշել է նա:
Ո՛չ «System of a Down» խումբը, ո՛չ Սերժ Թանկյանը Թուրքիայում ելույթ չեն ունեցել՝ կապված Հայոց ցեղասպանության շուրջ թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության եւ խոսքի ազատության սահմանափակման հետ: Երգչի խոսքով, Թուրքիայում իրենք երկրպագուների մեծ բանակ ունեն, եւ ամեն անգամ, երբ թուրքական մամուլն ապատեղեկատվություն է տարածում, պաշտպանում են իրենց:
Երգչի խոսքով, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում արդեն եղել է, քանի որ 1970 եւ 1980-ական թվականներին Կոնգրեսում տարատեսակ բանաձեւեր են ընդունվել: Իր նախագահության տարիներին Ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Ռոնալդ Ռեյգանը: Ամեն դեպքում, ըստ Թանկյանի, կարեւոր է, որպեսզի ԱՄՆ վարչակազմը ճիշտ բնորոշի Թուրքիայի հետ իր հարաբերությունները:
Հավելենք, որ 2014 թվականի աշնանը Թանկյանն ու նրա կինը՝ Անժելան, որդի ունեցան: Հարցազրույցում նա նշել է, որ հայր լինելը հաճույք է: «Ինձ համար դա ամենակարեւորն է: Երբ երեխադ քնում է կրծքիդ վրա, աշխարհում ոչինչ, այդ թվում՝ երաժշտությունը, նշանակություն չունի: Ահա թե ինչպես դա փոխեց իմ կյանքը»,- ասել է երաժիշտը:

«System of a Down»-ի համերգային շրջագայության գագաթնակետը՝ Երեւանում անվճար մեծ համերգը կլինի:Այս համերգը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիշատակ կլինի: Այս մասին «Asbarez»-ին տված հարցազրույցում ասել է «System of a Down» ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը:
«Գրեմմի»-ի արժանացած խմբի՝ «Wake Up the Souls» անվանումով շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնարկելու է ապրիլի 6-ին, Լոս Անջելեսում: Այնուհետեւ երաժիշտները կմեկնեն Լոնդոն, Քյոլն, Բրյուսել, Ամստերդամ եւ Մոսկվա, իսկ ապրիլի 23-ին անվճար համերգ կտան Երեւանի Հանրապետության հրապարակում:
«Մենք մտածում ենք Հայաստանից համերգն անվճար հեռարձակել ամբողջ աշխարհով, այնպես որ՝ բոլորը կարող են լինել մեզ հետ՝ Երեւանի Հանրապետության հրապարակում»,- ասել է Սերժ Թանկյանը՝ հավելելով, որ «Wake Up the Souls» շրջագայության նպատակը ոչ միայն Ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելն է, այլեւ «արդարության ուղեկիցը» լինելը:
Երգչին ոգեշնչում են թուրքական հասարակության որոշ շերտերի շրջանում փոփոխության նշանները, որոնք «զարմանալի աշխատանք են տանում՝ փորձելով հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»: «Գիտեք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորներից մեկն օրինագծի նախագիծ է ներկայացրել՝ անցյալի բոլոր հանցագործությունները ճանաչելու մասին: Չնայած Թուրքիայի իշխող կուսակցությունը վերահսկում է խորհրդարանը եւ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի, նախագծի առաջադրումն արդեն իսկ լավ նշան է: Կարծում եմ՝ մենք սովոր ենք քիչ բան սպասել թուրքական կառավարությունից, սակայն կարող եմ ասել, որ դա նաեւ մեզանից է կախված: Գոյություն ունի «Նախագիծ 2015» անվանումով կազմակերպություն, որը մարդկանց կոչ է անում 2015 թվականին Ստամբուլ գնալ: Կարծում եմ՝ հետաքրքիր է վերադառնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է»,- նշել է նա:
Ո՛չ «System of a Down» խումբը, ո՛չ Սերժ Թանկյանը Թուրքիայում ելույթ չեն ունեցել՝ կապված Հայոց ցեղասպանության շուրջ թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության եւ խոսքի ազատության սահմանափակման հետ: Երգչի խոսքով, Թուրքիայում իրենք երկրպագուների մեծ բանակ ունեն, եւ ամեն անգամ, երբ թուրքական մամուլն ապատեղեկատվություն է տարածում, պաշտպանում են իրենց:
Երգչի խոսքով, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում արդեն եղել է, քանի որ 1970 եւ 1980-ական թվականներին Կոնգրեսում տարատեսակ բանաձեւեր են ընդունվել: Իր նախագահության տարիներին Ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Ռոնալդ Ռեյգանը: Ամեն դեպքում, ըստ Թանկյանի, կարեւոր է, որպեսզի ԱՄՆ վարչակազմը ճիշտ բնորոշի Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Հավելենք, որ 2014 թվականի աշնանը Թանկյանն ու նրա կինը՝ Անժելան, որդի ունեցան: Հարցազրույցում նա նշել է, որ հայր լինելը հաճույք է: «Ինձ համար դա ամենակարեւորն է: Երբ երեխադ քնում է կրծքիդ վրա, աշխարհում ոչինչ, այդ թվում՝ երաժշտությունը, նշանակություն չունի: Ահա թե ինչպես դա փոխեց իմ կյանքը»,- ասել է երաժիշտը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին