ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է 4 տարի առաջ այս օրերին Շուշիում տեղի ունեցած իրադարձություններին, ՀՀ-ում տիրող ոչ ադեկվատ իրավիճակին։ «Մարդիկ չէին ուզում լսել վատ լուր, անգամ իմ մտերիմ ընկերներից մեկին երբ պատմեցի վատ իրավիճակի մասին, նեղացավ, նա չէր ուզում ինձնից լսել որևէ վատ լուր, ասում էր՝ մենք հաղթելու ենք, էս ի՞նչ ես դու ասում, հա՜, դու ընդդիմությունից ես, դրա համար ես նման բան ասում: Ասում էի՝ եկել եմ Ստեփանակերտից, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին եմ տեսել, ովքեր ասում են՝ իրավիճակը վատ է, պետք է պատերազմը արագ կանգնեցնել...»: Մարուքյանի խոսքով՝ անադեկվատ իրավիճակը նաև հիմա է. «Մարդիկ ուզում են լսել լավ լուրեր, լավ բաներ ասեք, այսինքն՝ լսում են բոլոր նրանց, ովքեր հույս են վաճառում, ովքեր հերոինի պես հույս են տալիս մարդկանց։ Մարդիկ չեն ուզում մարտահրավերների մասին իմանալ, պատրաստ լինել մարտահրավերներին»։ |
«Մարդիկ չէին ուզում լսել վատ լուր, ասում էին՝ հաղթելու ենք». ի՞նչ էր կատարվում 4 տարի առաջ այս օրերին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet