ՀՀ կառավարությունը 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր, ինչի արդյունքում քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանգստանալ չորս օր. մայիսի 28-ին նշվում է Առաջին հանրապետության օրը, մայիսի 25 շաբաթ է, 26-ը՝ կիրակի:
Հարցն ընդգրկված է կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում: