Ամերիկացի կենսաբանները քթի զգայուն լինելու վերաբերյալ մեթոդաբանություն են մշակել, ինչը թույլ է տվել պարզել, որ հոտառության օրգաններն ունակ են ճանաչել ավելի քան տրիլոն հոտեր:
«Մեր մեթոդի գաղտնիքը կայանում է նրանում, որ մենք օգտագործեցինք մի քանի խառնուրդներ և արոմատիկ մոլեկուլներ: Եվ, իմանալով, դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները, կայացրեցինք մեր որոշումը»,-ասել է պրոֆեսոր Կելլերը:
Գաղտնիքը կայանում է նրանում, որ գիտնականները խառնել են նարնջի, անանուխի և այլ հոտեր` ստանալով նորերը: Արդյունքում նրանք հրավիրել են կամավորների, մի մասին տվել են նույնական բաղադրիչով նյութեր, մյուս մասին` խառը: Նրանք պետք է գուշակեին «ամենաանհավանական» հոտը:
Պարզվել է, որ բոլորն էլ հեշտությամբ տարբերակել են հոտերը, անգամ այն դեպքում, երբ բաղադրիչների միջև չնչին տարբերություն է եղել: իսկ սա թույլ է տվել եզրակացնել, որ մարդը կարող է տարբերակել տրիլիոն հոտեր: