▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Կրթությունը նորաձև է» ուղերձը թյուրիմացություն է և նույնիսկ՝ հակասահմանադրական»

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրթությունը նորաձև է» ուղերձը թյուրիմացություն է, և նույնիսկ` հակասահմանադրական: Ես դա ձեզ ասում եմ` որպես հանրային հաղորդակցության բազմաթիվ միջազգային վերապատրաստումներ անցած իրավապաշտպան, և կարող եմ հիմնավորել հստակ կետերով:
Նախ՝ կրթությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության 38-րդ կետով, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք և միջնակարգ կրթությունն անվճար է:
Այսինքն՝ այն, ինչ ամրագրված է հիմնարար փաստաթղթում, չի կարող լինել նորաձև:
Եվ ի՞նչ է նորաձևությունն ընդհանրապես, դա էլիտիզմի դրսևորում է: Վերցնենք որևէ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու, ո՞ր մեկս է հետևում նորաձևությանը, ո՞վ ունի այդքան ազատ դրամական միջոց, որ հետևի, թե ինչ նորաձև հագուստ, մեքենա ու կահույք է դուրս եկել շուկա ու գնա խելապատառ գնումների:
Նորաձևությունից օգտվում է միայն ֆինանսապես ապահովված էլիտան, և կրթությունը տեղադրել նորաձևության տիրույթում` նշանակում է հրաժարվել պետության կողմից պարտադիր որակյալ կրթության ապահովման պարտավորությունից:
Սա նաև հանրությունը շերտավորող, պառակտող ուղերձ է, քանի որ ստեղծում է դասակարգային անջրպետ՝ ռեսուրսների տիրապետող էլիտաների ու սոցիալապես ոչ այնքան ապահով շերտերի միջև»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին